19:59
«Մերժվածի» Տապասիան խնդիրներ ունի նոր սերիալի նկարահանման հրապարակում. նրան արհամարհում են

 

«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռամաշի Դեսայը  Հայաստանում  հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռամաշին նկարահանվում է  Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ:

 

Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռամաշիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն:

 

«Ռամաշին ու Սիդհարթը չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, քանի որ Ռամաշին շատ կամակոր է: Դա սկսում է երևալ նույնիսկ կադրում: Սիդհարթը միակը չէ նկարահանման հրապարակում, որ խուսափում է Ռամաշիի հետ շփվել»,- ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:

 

Նշենք նաև, որ որոշ ժամանակ առաջ երկրպագուները համոզված էին, որ Ռամաշին ու Սիդհարթը ոչ միայն կոլեգաներ են, այլև սիրավեպ ունեն: Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ Ռամաշին շատ է դուր եկել Սիդհարթին, ու նրանք շատ ժամանակ են անցկանցում միասին:  Դերասանները հերքում էին այդ տեղեկությունները։ Հիմա նրանց միջով ինչ–որ սև կատու է անցել։

 

Աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/06/01/Tapasia/38781
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾ | Դիտումներ: 4729 | Ավելացրեց: Tert | Վարկանիշ: 10.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։