Ամերիկյան աերոտիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, այսօր արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրելու` Արեգակնային համակարգից դուրս արված նոր բացահայտումների հետ կապված: Միջազգային մամուլը հայտարարում է` այսօր գիտնականները կհայտարարեն Արեգակնային համակարգից դուրս կյանքի գոյության կարևորագույն բացահայտման մասին:
ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքն առցանց հեռարձակմամբ կներկայացնի մամուլի ասուլիսը: Այն տեղի կունենա ՀՀ ժամանակով 10:00-ին:
Ասուլիսի ժամանակ հնարավոր կլինի հարցեր ուղղել #AskNasa հեշթեգով:
Արևմտյան մասնագետները ենթադրում են, որ այսօր ՆԱՍԱ-ն կխոսի 7 նոր էկզոմոլորակների բացահայտման մասին, որոնք հնարավոր է` պտտվում են Ջրհոս համաստեղության TRAPPUST-1 կարմիր թզուկ աստղի շուրջ:
|