Մարդկությունը ջանասիրաբար ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհն ու հատկապես տիեզերական տարածությունը: Աստղերը գրավում են մեզ իրենց գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ՝ գտնվելով մեզանից շատ հեռու: Ձեզ ենք ներկայացնում աստղերի մասին մի քանի հետաքրքիր փաստեր: Ո՞ր աստղն է Երկրին ավելի մոտ գտնվում: Մեր մոլորակին ամենամոտ աստղը Արևն է: Այն Երկրից 150 մլն կմ հեռավորություն ունի: Արևը, տիեզերական չափումների համաձայն, համարվում է միջին մեծության դեղին աստղ: Այն արդեն 4,5 մլրդ տարի ջրածինը վերածում է հելիումի և, հավանաբար, կշարունակի ևս 7 մլրդ տարի: Երբ Արևի վառելիքը վերջանա, այն կվերածվի հսկայական կարմիր աստղի և դրա չափերը շատ անգամ կմեծանան: Երբ այն ընդարձակվի, կուլ կտա Մերկուրին, Վեներան և Երկիրը: Բոլոր աստղերը միևնույն բաղադրությունն ունեն: Աստղը ծնվում է մոլեկուլային ջրածնի սառը ամպում, որը սկսում է սեղմվել՝ ձգողականության պատճառով: Եթե մոլեկուլային ջրածնի ամպը մաս առ մաս է սեղմվում, ապա այդ մասերից շատերը վերածվում են առանձին աստղերի: Նյութը հավաքվում է գնդի ձևով, որը շարունակում է սեղմվել սեփական ձգողության շնորհիվ այնքան ժամանակ, մինչև կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միջուկային սինթեզ առաջացնող մակարդակի: Սկզբնական գազն առաջացել է դեռևս Մեծ Պայթյունի ժամանակ և կազմված է 74% ջրածնից և 25% հելիումից: Ժամանակի ընթացքում ջրածնի մի մասը վերածվել է հելիումի, այդ պատճառով մեր Արևը կազմված է 70% ջրածնից և 29% հելիումից: Մինչդեռ ձևավորման սկզբնական փուլում աստղերի ¾-ը բաղկացած է ջրածնից, իսկ ¼- ը՝ հելիումից և այլ միկրոմասնիկներից:
Աստղերը գտնվում են կատարյալ ներդաշնակության մեջ: Ցանկացած աստղ կարծես պայքարի մեջ լինի ինքն իր հետ: Մի կողմից աստղի զանգվածն իր ձգողության ուժի պատճառով անընդհատ սեղմվում է, սակայն լուծված գազերը ներսից մեծ ճնշում են գործադրում՝ կանխելով դրա գրավիտացիոն ոչնչացումը: Միջուկային սինթեզը մեծ քանակությամբ էներգիա է գեներացնում: Ֆոտոնները դուրս թռչելուց առաջ աստղի կենտրոնից մինչև դրա մակերևույթ ընկած տարածությունն անցնում են մոտավորապես 100.000 տարվա ընթացքում: Երբ աստղն ավելի պայծառ է դառնում, այն ընդարձակվում է և վերածվում կարմիր հսկայի: Երբ դրա միջուկային սինթեզը դադարում է, վերին շերտերի ճնշման մեծացմանը ոչինչ չի խանգարում և այն պայթում է՝ վերածվելով սպիտակ գաճաճի, նեյտրոնային աստղի կամ սև անցքի: Հնարավոր է, որ երկնքում փայլող աստղերից շատերն արդեն գոյություն չունեն, սակայն դրանք չափազանց հեռու են գտնվում, և լույսը մեզ հասնում է միլիարդավոր տարիների ընթացքում: Աստղերի մեծ մասը կարմիր գաճաճներ են: Համեմատելով բոլոր հայտնի աստղերը՝ կարելի է պնդել, որ դրանց մեծ մասը կարմիր գաճաճներ են: Դրանք անջատում են Արևի էներգիայից 1/10, 000-ով ավելի քիչ էներգիա և կարող են փայլել 10-միլիարդավոր տարիներ: Զանգվածը հավասար է աստղի ջերմաստիճանին և գույնին: Աստղերի գույնը կարող է տարբերվել կարմիրից մինչև սպիտակ ու կապույտ: Կարմիր գույն ունեցող աստղերի ջերմաստիճանն ամենացածրն է՝ ոչ ավել քան 3500 կելվին: Մեր Արևը դեղնա-սպիտակավուն աստղ է, որի ջերմաստիճանը մոտ 6000 կելվին է: Ամենատաք աստղերը կապույտ աստղերն են: Դրանց մակերևույթի ջերմաստիճանն ավելի քան 12000 կելվին է: Այսպիսով՝ ջերմաստիճանն ու գույնը կապված են, իսկ ջերմաստիճանը սահմանվում է զանգվածով: Որքան մեծ է աստղի զանգվածը, այնքան մեծ է միջուկն ու միջուկային սինթեզն ավելի արագ է տեղի ունենում: Սա նշանակում է, որ դրա մակերևույթին ավելի մեծ էներգիա է հասնում՝ բարձրացնելով ջերմաստիճանը:
Աստղերի մեծ մասը կրկնակի է: Շատ աստղեր ծնվում են զույգերով: Այդ զույգ աստղերը պտտվում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ: Կան նաև այնպիսի համակարգեր, որոնք կազմված են 3, 4 և ավելի մեծ թվով աստղերից: Միայն պատկերացրեք, թե ինչ գեղեցիկ մայրամուտ կդիտվի 4-աստղանի համակարգի մոլորակներում: Աստղերն անթիվ-անհամար են: Քանի՞ աստղ կա Ծիր Կաթինում: Կարող է զարմանալի թվալ, բայց մեր գալակտիկայում մոտ 200-400 մլրդ աստղ կա: Դրանցից յուրաքանչյուրը կարող է մոլորակներ ունենալ, որոնց մի մասի վրա հնարավոր է կյանքի գոյությունը: Տիեզերքում ավելի քան 500 մլրդ գալակտիկաներ կան, որոնցից յուրաքանչյուը կարող է նույնքան կամ նույնիսկ ավելի շատ աստղեր ունենալ: Աստղերի մեծ մասը կրկնակի է: Շատ աստղեր ծնվում են զույգերով: Այդ զույգ աստղերը պտտվում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ: Կան նաև այնպիսի համակարգեր, որոնք կազմված են 3, 4 և ավելի մեծ թվով աստղերից: Միայն պատկերացրեք, թե ինչ գեղեցիկ մայրամուտ կդիտվի 4-աստղանի համակարգի մոլորակներում: Աստղերն անթիվ-անհամար են: Քանի՞ աստղ կա Ծիր Կաթինում: Կարող է զարմանալի թվալ, բայց մեր գալակտիկայում մոտ 200-400 մլրդ աստղ կա: Դրանցից յուրաքանչյուրը կարող է մոլորակներ ունենալ, որոնց մի մասի վրա հնարավոր է կյանքի գոյությունը: Տիեզերքում ավելի քան 500 մլրդ գալակտիկաներ կան, որոնցից յուրաքանչյուը կարող է նույնքան կամ նույնիսկ ավելի շատ աստղեր ունենալ:
bomb.am - նյութի աղբյուր
|