19:46
ԻՆՉՈՒ ԵՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՏՈՐԹԻ ՎՐԱ ՄՈՄԵՐ ԴՆՈՒՄ
Տոնակատարության ավանդույթները, որպես կանոն, գալիս են հնագույն ծիսական արարողություններից: Բացառություն չէ նաև ծննդյան տորթի մոմերը փչելու և երազանք պահելու սովորույթը, որը տարածված է աշխարհի տարբեր երկրներում:

Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, 18-րդ դարում Գերմանիայում սովորույթ է եղել մոմեր վառել երեխաների տարեդարձի ժամանակ: Այդ օրը տեսանելի բարձր վայրում տորթ էր մոմերով տեղադրվում: Մոմերը միշտ մեկով ավելին էին, քան հոբելյարի տարիքը: Հավելյալ մոմը խորհրդանշում էր ապագան:

Մոմերը վառված էին մնում օրվա ընթացքում և փոխվում էին հանգչելու դեպքում։ Երեկոյան երեխան փչում էր մոմերն ու երազանք պահում: Մարդիկ հավատում էին, որ մոմերից բարձրացող ծուխը պետք է երազանքներն ուղիղ Աստծուն հասցներ:

Նմանօրինակ սովորույթ ունեցել են նաև հին հույները: Որսորդության և լուսնի աստվածուհի Արտեմիսի պատվին իրականացվող տոնակատարության ժամանակ մարդիկ կլոր խմորեղեններ էին դնում տաճարում և վրան մոմեր վառում` հույս ունենալով, որ մոմերից արձակվող ծուխն իրենց աղոթքները կհասցնի աստվածներին։

Արմինե Եսայան
Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: ՕԳՏԱԿԱՐ | Դիտումներ: 2541 | Ավելացրեց: | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։