Քայլ 1
Միացնում ենք համակարգիչն
ու տեղադրում Windows 7-ի
սկավառակը, իսկ հետո
կատարեք հետևյալ
գործողություններից մեկը՝
1. Եթե Ձեզանից պահանջվում է
սեղմել որևէ կոճակ Windows 7-
ի բեռնման համար, ապա
սեղմեք ցանկացածը
ստեղնաշարի վրայից, եթե ոչ,
անցեք երկրորդ կետին՝
2. Եթե Ձեզանից ոչինչ չի
պահանջվում և միանգամից
բեռնվում է նախկին
օպերացիոն համակարգը, ապա
անհրաժեշտ է BIOS-ի
կարգավորումներում նշել, որ
համակարգիչը
բեռնավորվի DVD
սկավառակից: Այս քայլը
կատարելուց հետո վերբեռնեք
համակարգիչը և հետևեք
հրահանգներին:
Քայլ 2
Կբացվի պատուհան,
որտեղ, եթե ցանկանում եք
կարող եք փոփոխություններ
կատարել, եթե ոչ, կարող եք
ամեն ինչ այդպես էլ թողնել և
սեղմել Next (Далее):
Քայլ 2
Այստեղ ուղղակի սեղմում ենք
Install Now (Установить):
Քայլ 3
Եվ բացված պատուհանում
ընտրում ենք Custom բաժինը:
Քայլ 4
Հետո ընտրում ենք այն վայրը
որտեղ պետք է տեղադրենք
Windows-ը:
Քայլ 5
Այս քայլերն անելուց հետո
Windows-ը կսկսի բեռնվել Ձեր
համակարգիչ, պատուհանը՝
որտեղ կատարվում է այդ
գործողությունը, կունենա նման
տեսք
Գործողությունն ավարտելուց
հետո համակրգիչը
կվերբեռնվի: Միանալուց հետո
Windows-ը
կնախապատրաստի Ձեր
Desktop-ը և կհայտնվեն
պատուհաններ:
Քայլ 6
Գրում ենք
համակարգչի «անունը»:
Քայլ 7
Կարող եք համակարգչի վրա
գաղտնաբառ դնել, սակայն դա
ամենևին էլ պարտադիր չէ:
Քայլ 8
Եթե ցանկանում եք, որ
Windows-ն ավտոմատ բեռնի
թարմացումները, երբ Դուք
օնլայն եք, ապա պետք է թողնեք
նշումը, եթե ոչ կարող եք
հեռացնել այն:
Քայլ 9
Ընտրում ենք Use recomended
settings, սեղմում Next (Далее):
Քայլ 10
Եվ վերջին քայլը, նշում ենք
ժամային գոտին և վերջ:
Սեղմում ենք Next (Далее):
Հ.Գ.
Մինչ տեղադրելը պահպանեք
բոլոր անհրաժեշտ ֆայլերը,
քանի-որ դրանք կարող են
ջնջվել ֆորմատավորման
ընթացքում:
|