11:10 iPhone X-ի տերերը նոր թերություն են նկատել |
iPhone X-ի տերերը նոր թերություն են նկատելԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone X-ի տերերն սկսել են գանգատվել սմարթֆոնի խոսակցական դինամիկի ճայթյունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9to5mac-ը: Օգտատերերի խսքով՝ ձայնի բարձր ուժգնության հնչյուն վերարտադրելու եւ զանգերի դեպքում խոսակցական դինամիկն սկսում Է ճայթել: Ապարատի այլ տերեր հավատացնում են, որ խնդիրը ծագում Է նույնիսկ ձայնի բարձրության 50 տոկոսից ցածր մակարդակի դեպքում: «Ես ինձ չափից դուրս մանրախնդիր չեմ համարում, եւ, այո, սովորաբար ես AirPods կամ զանազան անհաղորդալար սյունակներ եմ օգտագործում, բայց բանը դա չԷ: 1100-դոլարանոց հեռախոսը պետք Է կատարյալ լինի,- գրում Է խնդրի հանդիպած օգտատեր Reddit-ը:- Ես արդեն իմ առաջին iPhone X-ը փոխել եմ նորով, եւ խնդիրը պահպանվել Է»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |