Նոյեմբերի 12-ին Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 450 և վիրավորվել 7000 մարդ: Հիմնովին ավերվել է 12 հազար շենք:
Չնայած տարածաշրջանի սառնամանիքներին, հազարավոր իրանցիներ արդեն երկրորդ գիշերն է, ինչ անցկացնում են բաց երկնքի տակ: Շատերն էլ վախենում են վերադառնալ տներ, քանի որ շրջանում դեռ շարունակվում են ցնցումները:
ArmLife.am