Եթե խնդիրը լուծելի է, պետք
չէ անհանգստանալ: Եթե
անլուծելի է, մտահոգվելն
անիմաստ է:
Դալայ Լամա
Եթե նույնիսկ շատ
տաղանդավոր եք և մեծ ջանքեր
եք ներդնում, արդյունքի
հասնելու համար
որոշակի ժամանակ է
պահանջվում: Միևնույն
է, երեխա չեք ունենա մեկ
ամսում, թեկուզ դրա համար
հղիանա 10 կին:
Ուորեն Բաֆեթ
Կյանքում գոնե մեկ անգամ
բախտը թակում է մարդու
դուռը, բայց մարդը շատ
հաճախ այդ պահին նստած է
լինում մոտակա
գարեջրատանը և չի լսում
թակոցները:
Մարկ Տվեն
Աղքատ, անհաջողակ, դժբախտ
և վատառողջ է այն մարդը, ով
հաճախ է օգտագործում վաղը
բառը:
Ռոբերտ Կիյոսակի
Մեծահասակները
երիտասարդներին խորհուրդ
են տալիս խնայել գումարները:
Վատ խորհուրդ է: Մի՛ խնայեք:
Ներդրումներ կատարեք Ձեզ
վրա: Ես մինչ 40 տարեկանը
կյանքում ոչ մի կոպեկ չեմ
խնայել:
Հենրի Ֆորդ
Մեր ամենամեծ թերությունն
այն է, որ շատ շուտ ենք
հանձնվում: Հաջողության
հասնելու ամենաճիշտ ուղին
անընդհատ և ևս մեկ անգամ
փորձելն է:
Թոմաս Էդիսոն
Ծանր աշխատանքը
ժամանակին չկատարած թեթև
աշխատանքների կուտակումն
է:
Ջոն Մաքսվել
Առավոտյան արթնանալով`
հարցրու քեզ. «Ի՞նչ պետք
է անեմ»: Գիշերը մինչ քնելը
կրկին հարցրու. «Ի՞նչ
արեցի ողջ օրը»:
|