20:04 ԹՈՓ-10 մթերքներ նիհարելու համար |
Նիհար մնալու գաղտնիքն ի թիվս այլ գործոնների նյութափոխանակության արագությունն է։ Այն արագացնելու համար պարտադիր է սննդակարգում ընդգրկել այնպիսի սննդամթերքներ, որոնք յուրօրինակ կատալիզատորների դեր են կատարում։ Ահա դրանց տասնյակն` ըստmedpulse.ru-ի։ Բրոքոլի
![]() Պարունակում է կալցիումի ռեկորդային քանակություն, որը խթանում է նյութափոխանակության գործընթացները և նպաստում է ճարպերի քայքայմանը։ Սպանախ
![]() Հագեցած է զանազան սննդարար նյութերով, նախևառաջ, С վիտամինով և կալիումական, կալցիումական միացություններով, երկաթով։ Կծու տաքդեղ (չիլի) Պարունակում է կապսաիցին, որը խթանում է օրգանիզմի ջերմարտադրողականությունը ճարպերի քայքայման արդյունքում։ Լոբի Չափազանց հարուստ է սպիտակուցով և բջջանքով։ Սպիտակուցը նպաստում է մկանային հյուսվածքի կառուցմանը, ինչն էներգիայի ծախս է պահանջում։ Իսկ բջջանքը, որն իրենից ներկայացնում է սննդային կոշտ մանրաթելեր, մարսման համար ավելի շատ էներգիա է պահանջում, քան հետագայում արտադրվում է դրա սպիտակուցների քայքայման համար։ Դրանով իսկ լոբին, լցնելով ստամոքսը, հաղորդում է հագեցվածության զգացողություն, բայց չի նպաստում քաշի ավելացմանը։ Թուրինջ
![]() Հայտնի է ոչ միայն մի շարք վիտամինների, այլ նաև այնպիսի ֆերմենտների պարունակությամբ, որոնք ակտիվ մասնակցում են ճարպերի քայքայմանը։ Պատահական չէ, որ մի շարք դիետաներ խորհուրդ են տալիս օրը սկսել կես թուրինջից։ Սոյա
![]() Բացի սպիտակուցի առատությունից և В խմբի վիտամիններից, ցանկացած դիետայի համար կարևոր են ֆիտոէստրոգենները` կանանց սեռական հորմոններին մոտ նյութեր։ Երբեմն, երբ օրգանիզմն էստրոգենի կարիք ունի, նյութափոխանակությունը դանդաղում է։ Այդպես է լինում, օրինակ, դաշտանադադարի ժամանակ։ Բուսական ֆիտոէստրոգենների ներառումը սննդակարգում կարող է վերականգնել դրա արագությունը։ Վարսակափաթիլներ
![]() Գործնականում սրանք էներգետիկ աղքատ սննդային մանրաթելերի խառնուրդ են, որոնք առաջացնում են հագեցվածության զգացում` չավելացնելով քաշը։ Բացի այդ, դրանք բարելավում են աղիների աշխատանքը` կանխելով փորկապությունները։ Կանաչ թեյ
![]() Հիանալի ընպելիք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Դրա կազմում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը, և, միաժամանակ, կալորիա չեն պարունակում։ Նուշ
![]() Հարուստ է անփոխարինելի ճարպաթթուներով, սպիտակուցներով և բջջանքով։ Թեև կալորիական է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե օրական ուտեք 4-5 նուշ, ապա ոչ միայն քաշ չեք ավելացնի, այլ, հակառակը, քաշ կկորցնեք։ Գլխավորը չչարաշահելն է։ Կոճապղպեղ
![]() Նպաստում է մարսողականությանը և, կծու պղպեղի պես, արագացնում է տերմոգենեզը` արագացնելով նյութափոխանակության գործընթացները։ -0- |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |