13:01
ԽԱՂԱՑՈՂԸ (ՄԱՍ 1) բեմական արձակ
ԽԱՂԱՑՈՂԸ (ՄԱՍ 1) բեմական արձակ

Նստած էր նա հեռուստացույցի մոտ, նայում էր էկրանին ուղակի, բայց մտքերով ուրիշ տեղ էր: Հեռուստացույցը միացրած էր: Լուրեր էին եթերում: Հանկարծ ներս մտավ կինը ու նայելով ամուսնու չսափրած դեմքին բարձր գոռաց.
     -Վեր ես ընկել էլի էս անտերի առա՛ջ: Վեր կաց գործ գտիր անասու՜ն: 
     ԱՄՈՒՍԻՆ- Ձայնտ կտրիր լիրբ: Եթե գործ լիներ քո մռութին կարոտ չէի նստէի կողքիտ: 
     ԿԻՆ-Ես լիրբ եմ հա ոչխար: Քո պես անասունի պատճառով դառցա լիրբ: Անասու՜ն: 
     ԱՄՈՒՍԻՆ-. (բարձրանում է տեղից ու գոռալով խբում կնոջը): Ձայնտ կտրի՛ր: 
     ԿԻՆ-Չեմ լռի պետք է գոռամ որ բոլորը լսեն (Նա բռնում է դեմքը ու հեկեկում): Կյանքս փչացրիր, ամբողջ ունեցվածքս վատնիր խաղատներում: Էլ ուժ չունեմ լռելու հասկանում ե՞ս: Դու ստոր ե՛ս: 
     ԱՄՈՒՍԻՆ- (Բռնելով կնոջ մազերից, որքան ուժ կար նրա մեջ հարվածում է կնոջ գլխին: Կինը վայր է ընկնում գետնին և ուշաթափվում): 
     Այդ պահին, դռան մոտ կանգնած նրանց վեց տարեկան միակ՝ աղջիկը լսում ու տեսնում էր այս ամենը: 
     ԵՐԵԽԱ- (Վազելով գետնին ընկաց մոր մոտ ընկնում է նրա վրա) Մամ, մա՜մ վեր կաց մա՜մ: (Նա լացում է ու նայում կատաղությամբ լի աչքերով հորը, որը անտարբեր անցնում է նրանց կողքով և հարվածելով դռանը դուրս գնում: 
     ՕՐ ԵԿՐՈՐԴ
     Հիվանդանոցի միջանցքում կանգնած են կնոջ միակ հարազատները, նրա մայրն ու դուստրը: 
     ԲԺԻՇԿ- (Մոտենալով երեխաին շոյեց նրա գլուխը և բռնելով տարեց կնոջ ձեռքից քաշեց անկյուն: Մի անգամից չկարողանալով մտքերը ի մի բերել, նա բռունցքով հարվածեց պատին): Ձեր աղջիկը ցավոք...
     ԾԵՐ ԿԻՆ- (Դողացող ձեռքով բռնելով բժշկի ձեռքից): Տղաս նա ո՞նց է զգում իրեն: 
     ԲԺԻՇԿ- Նա ստիպված է մի քանի օր ևս մնալ մեզ մոտ: Նրա վիճակը կայուն չէ դեռ: Նա կապրի բայց...
     ԾԵՐ ԿԻՆ-Բայց, ինչ տղաս ասա խնդրում եմ, խղճացեք էս փոքրիկին նա մեղք է (կինը սկսեց լացել ու աղաչող դեմքով նայեց բժշկին, որը այդ պահին կարծես շանթահարված լիներ): 
     ԲԺԻՇԿ-Բայց, նա երբ տուն տանեք ստիպված է լինելու նստաց կյանք վարել՝անդամալույցի սայլակի վրա: Ցավում եմ մայրիկ ջա՜ ն: 
     ԾԵՐ ԿԻՆ- (Բռնում է պատից ու անձայն խոնարհում գլուխը): 
     Երեխան լսեց նրանց շշուկով խոսքերը ու նրա մանկական հոգում գլուխ բարձրացրեց վրեժը: Նրա փոքրիկ մատները բռունք կազմեցին և կարծես ուզում էին հարվածել ամենուր: Նրա աչքերը փայլում էին: Նա ատամներով կծեծ իր իսկ սեպական ձեռքը...
     ՇԱՐՈԻՆԱԿԵԼԻ

Կատեգորիա: ԱՐՁԱԿ | Դիտումներ: 184122 | Ավելացրեց: ----- | Վարկանիշ: 0.7/34
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։