12:12
ԽԱՂԱՑՈՂԸ (ՄԱՍ 2) Բեմական արձակ
Չորս տարի անց։ Ալինան տաս տարեկան էր, նա և դպրոց էր գնում և գիշերները աշխատում էր հացի արտադրամասում, որպես աշխատողներին օգնող: Նա գիշերներն էր գնում աշխատանքի: Աշխատաում էր ընդհամենը երկու-երեք ժամ ու ստանալով մի երկու-երեք հաց ուրախ վազում էր տուն: Մայրը, Լիան միշտ գամված իրեն արդեն ատելի սայլակին, գնում էր միշտ պատշգամի մոտ ու նայում եր դուրս: Մտածում անվերջ: Մտածելու պատճառներ շատ էին: Մի օր Ալինան վերադարցավ տուն աշխատանքից, մի տեսակ անտրամադիր, հացերը դնելով սեղանին մոտեցավ մորը, որը ինչպես միշտ նստած էր պատշգամբի մոտ ու մտածող հայացքով նայում էր աստղազարդ երկնքին: 
     ԱԼԻՆԱ - Մամ, էլ չէմ գնալու աշխատանքի: 
     ԼԻԱ - (Գրկելով աղջկա գլուխը) Ինչո՞ւ աղջիկս: 
     ԱԼԻՆԱ - Մամ, բոլորը խոսում են իրար մեջ, երբ տեսնում են ինձ, ասում են՝ խաղացողի աղջիկը, կարծես դա է իմ անունը: Մամ դու պետք է ոստիկանությանը ճիշտ ասէիր, որ քեզ հայրիկն էր խբել: Մամ ես ատում եմ հայրիկին: Ես նրան ատում ե՜մ: 
     ԼԻԱ - Աղջիկս նա քո հայրն էր, ես չէի ուզում նրան բռնել տալ, որի համար էլ ոստիկանությանը ստեցի՝ թէ ընկել եմ բակում: 
     ԱԼԻՆԱ - (Բարկացած հայացքով) Մամ, իսկ այդ հայր կոչվածը հեռացավ մեզանից (խաղացողի աղջիկ) անունը կնքելով վրաս ու քեզ այս վիճակում թողնելով: 
     ԼԻԱ - (Արցունքոտ աչքերով նայելով դուստր դեմքին) Բան չկա աղջիկս, Աստվա՛ծ նրան թող պատժի: 
     ԱԼԻՆԱ - Ինչո՞ւ էնք այսպես դաժան պատժվել, մեր որ մեղքի համար: 
     ԼԻԱ - Չգիտեմ աղջիկս, բայց ամեն ինչ լավ կլինի: 
     
    

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ, ԳԵՐՄԱՆԻԱ, ՍՐՃԱՐԱՆ
    

ԱՐՄԵՆ - Հիմա հասկացա՞ր ում համար եմ ուղարկում այս ահռելի գումարը: 
     ՎԱՐԴԱՆ - Հականալի է ամեն բան: 
     ԱՐՄԵՆ - Վարդան ջան, այսօր հենց այն օրն է երբ լքեցի նրանց ու հեռանալով, երկար պատմությունների մեջով անցնելուց հետո եկա Գերմանիա: Դու գիտես արդեն պատմել եմ քեզ (Խմելով սուրճը): 
     ՎԱՐԴԱՆ - Գիտե՛մ, գիտեմ Արմ ջան: 
     ԱՐՄԵՆ - Կինս բուժման կարիք ունի, ամեն ինչից տեղյակ եմ: Ես շատ ստոր բան եմ արել, ժամանակն է հատուցելու: 
     ՎԱՐԴԱՆ - Ես կուղարկեմ այսօր այս գումարը իմ անունով: 
     ԱՐՄԵՆ - Դու իմ ամենա բարի ընկեր, շնորհակալ եմ: Թող սա լինի անհայտ, բայց հայտնի մարդուց նվեր նրանց: 
     ՎԱՐԴԱՆ - Խնդիր չէ, ինչպես ցանկանում ես այդպես էլ կլինի: 
     
    

ԵՐԵՎԱՆ
    

ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ - (Մտնելով ներս) Բարև ձեզ տիկին: 
     ԼԻԱ - Բարև ձեզ, այդ աղջիկս դուռը էլի բաց էր թողե՞լ: 
     ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ - (Առանց հրավերի նսում է աթոռին) Այո բաց էր ձեր տան դուռը, չգիտեմ ով է ձեր ասած աղջիկը, բայց, որ ձեր տան դուռը բաց էր թողել դա ճիշտ է: Իսկ գիտեք որն է իմ ձեզ անհանգստացնելու պատճառը (Առանց սպասելու պատասխանի շարունակում է): Ես բանկում եմ աշխատում, ձեզ գումար են ուղարկել ու շա՜տ գումար (Նա ժպտալով հանում է թղթապանակից ինչ-որ թուղթ): Իմ անունով է ուղարկել իմ ծանոթը և խնդրել է ՝ որ այն ստանամ ու փոխանգեմ ձեզ: 
     ԼԻԱ - (Զարմացած նայելով անծանոթին) գումար իմ անունո՞վ: 
     ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ - Այո՛: Ահա սա գումարը, այս պայուսակում է խնդրում եմ հաշվեք և ստորագրեք այս թղթում նշված տեղում, ես աես թուղթը պետք է ուղարկեմ հետ՝ Գերմանիա: 
     ԼԻԱ (Զարմացած վերցնելով թուղթը և պայուսակը բացականչելում է) Գերմանաիայի՞ց: Ինձ գումար են ուղարկել, ինձ, ո՞վ: 
     ԲԱՆԿԻ ԱՇՒԱՏԱԿԻՑ - (Բացելով պայուսակը ու հանելով այնտեղից մի կալոդ ևրո): Ահա տեսեք ձեր գումարից մի հատված (Ժպտալով գումարը դնելով կնոջ գրկում): Ձերն է այս բոլորը, ձեր բուժման համար են ուղարկել, որ գնաք Գերմանիայում բուժվեք: 
     ԼԻԱ - (Վերցնելով դողացող ձեռքով, իքնահոսը ստորագրում է թուղթը): Բայց, չասացիք ո՞վ է այդ բարի մարդը: 
     ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ - Ասացի՛, նա իմ ծանոթն է: Անունը Վարդան վաղուց ապրում է Գերմանիայում իր ընտանիքի հետ: Չգիտեմ ձեզ ինչ բարեկամ է սակայն մոռացա ձեզ ասել նա ձեր բարեկամն է, որին դուք չեկ ճանաչում: Ինքն է այսպես ինձ ասել: Այսքանը: 
     
    

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈԻՄ
    

ԱԼԻՆԱ - Մամ, Վարդանը լավ մարդ է: Փաստորեն նա մեզ բարեկամ չէր, բայց, չգիտես որտեղից իմանալով մեր մասին՝ օգնեց մեզ, մա՜մ նա ինչ բարի մարդ է: Մամ դու արդեն բուժվել ես, քայլում ես մա՜մ, ես երախտապարտ եմ այդ մարդուն: 
     ԼԻԱ - (Գրկելով դոստրը) Այո աղջիկս: Բարի մարդիկ դեռ կան աշխարհում: Իսկ հայրըտ անցավ գետնի տակ իր խաղամոլության պատճառով: Մեզ էլ թողնելով բախտի քմահաճույքին: 
     Այս պահին նրանց են մոտենում երկու տղամարդ և մեկ երիտասարդ: Նրանցիծ մեկը մոտենում է Լիաին և ձեռքը դնում նրա ուսին: Այդ տղամարդը Լիաի ամուսինն էր՝ Արմենը: 
     ԱՐՄԵՆ - Լիա, ես գետնի տակ չեմ անցել: Այդ ես եմ այդ գումարը ուղարկել քեզ: Իմ ընկերոջ՝ Վարդանի միջոցով: Դա կազիոնոյում իմ շահած ամբողջ գումարն էր: Այդ ես կարգավորեցի այնպես, որ դու բուժվեցիր այստեղ Գերմանիայում: 
    

ԳԵՐՄԱՆԻԱ, ՀԱՐՍԱՆՅԱՑ ԴԱՀԼԻՃՈՒՄ
     
     ԱՐՄԵՆ - Դէ բարեկամներ, խմենք նորապսակների կենացը (Գրկելով Վարդանին): Խնամի ջան, իմ աղջիկը քեզ հալալ լինի: 
     ԺՈՂՈՎՈՐԴ - Աստված թող ամուր կապի այս գեղեցիկ զույգին միմիանց: Խմենք նրանց կենացը: 
     ԱՐՄԵՆ - (Դիմելով բոլոր ներկաներին) կինս և աղջիկս շատ են տանջվել իմ անմտության ու վատ վարքի պատճառով: Էլ չեմ խաղում և ոչ մի խաղատանը: Ես նորից ծնվել եմ կարծես: Ես վերադարցել եմ իմ ընտանիք: Ընտանիք, որոնց ցավ եմ պատճառել ժամանակին: Նրանք ներեցին ինձ: Ես երախտապարտ եմ այս ամենի համար իմ լավ ընկեր Վարդանին: 
     Արմենը գրկում է Վարդանին: Բոլորը ծափահարում են: Երիտասարդ զույգը ժպտում է: Արմենը հանում է գրպանից խաղաթղթերը և պատռելով ցրում վերև բացականչելով.
     -Վերջ խաղացողի նախկին կյանքին: Սկսում ենք նոր ու երջանիկ կյանք: Կնիկ ջան (գրկելով կնոջը), մի քանի օրից կգնանք Երևան ու կապրենք մեր սիրելի փոքրիկ քաղաքում: 
     Պատմության երջանիկ ավարտ:

Կատեգորիա: ԱՐՁԱԿ | Դիտումներ: 936526 | Ավելացրեց: ----- | Վարկանիշ: 0.8/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։