09:44 Խրատանի - Արիստոտել |
-Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։ -Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։ -Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։ -Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։ -Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։ -Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։ -Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։ -Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |