Ինչպե՞ս խնամել մաշկը բնական միջոցներով
Մաշկի խնամքԹեփոտվող մաշկ ունեցողները պետք է հնարավորին չափ շատ օգտագործեն A վիտամին և ճարպ պարունակող սննդամթերքներ: Բացի դրանից, պետք է մշտապես խնամեն դեմքի մաշկը:

Ամեն երեկո դեմքն անհրաժեշտ է լվանալ կաթով, քսել կաթնասեր, իսկ որոշ ժամանակ անց բամբակը թաթախել ձեթի մեջ ու դրանով մաքրել դեմքը: Քնելուց առաջ դեմքը մաքրել անձեռոցիկով:

Դեմքի մաշկը խնամելու լավ միջոց է ձեթը ձվի դեղնուցով: Դեմքին քսել ձեթի հաստ շերտ, վրան՝ ձվի դեղնուց, թողնել 15 - 20 րոպե և լվանալ գոլ ջրով:

Վարդը պարունակում է եթերային յուղ, որն ամրապնդում է մաշկը: Եռացող ջրի վրա դնել վարդի թերթիկներով լցված մաղը և նրա գոլորշու վրա պահել դեմքը:

Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով: Նախընտրելի է, որ սառույցը պատրաստված լինի որևէ դեղաբույսի` անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի եփուկից: Նշված բույսերից որևէ մեկից վերցնել 1 ճաշի գդալ, 15 րոպե եռացնել կես լիտր ջրով, թողնել 1 ժամ, հետո քամել և դնել սառնարան:

Շատ օգտակար է դեմքը սրբել մածնով, կաթով: Մաղադանոսը օժտված է հակաբորբոքային, հանգստացնող հատկությամբ: Օգտակար է գերզգայուն մաշկի համար:

Սամիթի եփուկը հարթեցնում, թարմացնում է չոր, անհարթ մաշկը:
Կատեգորիա: ԱՅԼ | Ավելացրեց: (12.02.2016) | Հեղինակ: NARA N.
Դիտումներ: 2008 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։