ՏՆՏԵՍՈՒՀԻՆԵՐԻՆ
ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ…
…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ
ԹԱՆԱՔԻ ԲԾԵՐԸ
Կարելի է հեռացնել՝
կեղտոտված տեղը թրջելով
կաթով, իսկ, այնուհետև
լվանալ օճառով և ջրով:
…ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ
ՔՐՏՆՔԻ ԲԾԵՐԸ
Մաքրում են 3 մաս սպիրտի,
2-3 մաս եթերի և 1 բաժին
անուշադրի սպիրտի
լուծույթով:
…ԿԱՎԵ ԱՄԱՆԸ
Եթե ամանը ճարպ է ներծծել,
լվացեք կրաջրով, լցրեք
մաքուր ջուր և թողեք, որ ջուրը
երկար ժամանակ եռա:
…ՀԱՅԵԼԻՆ
Ջրի մի փոքր լեղակ
ավելացրեք, մեջը թրջեք
փափուկ շորի կտոր և լվացեք:
…ՃԵՆԱՊԱԿՅԱ ԵՎ
ՀԱԽՃԱՊԱԿՅԱ ԿԵՂՏՈՏ
ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք քիչ քանակությամբ
կերակրի սոդա ավելացրած
տաք ջրով, ապա պարզաջրեք
սառը ջրով: Եթե ամանեղենը
ոսկեզօծ է, լվացեք միայն ջրով:
Սոդան քայքայում է ոսկին:
…ԱԿՆՈՑԸ
Սրբեք թավշակաշվով, ապա
վրան կաթեցրեք մի քանի
կաթիլ անուշադրի սպիրտ և
ապակիները շփեք ֆլանելի
կտորով:
…ՈՍԿՅԱ ԻՐԵՐԸ
Մաքրեք օճառաջրում թրջած
խոզանակով, պարզաջրեք ու
չորացրեք, ապա փայլեցրեք
բրդյա կոշտ գործվածքով:
…ԿԵՂՏՈՏ ԱՆՁՐԵՎԱՆՈՑՆԵՐԸ
Թաց անձրևանոցը բաց
վիճակում թողեք չորանա:
Այնուհետև մաքրեք չոր
խոզանակով և սրբեք մուգ
թեյի մեջ թրջած լաթով:
…ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻՆ
Դրեք տաք օճառաջրի մեջ, մի
փոքր բորակ ավելացրեք և
շփեք փափուկ լաթով: Հետո
պարզաջրեք` սկզբում մաքուր,
ապա` լեղակով ջրով:
…ՈՍԿԵԶՈԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Սկզբում շփեք սպիտակ հացի
միջուկով, այնուհետև` մեկ
թեյի գդալ սպիրտով և երկու
թեյի գդալ անուշադրի
սպիրտով պատրաստած
խառնուրդի մեջ նախապես
թրջված ատամի խոզանակով,
որից հետո չորացրեք մաքուր
լաթով:
…ԱՅԼՈՒՄԻՆԵ ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք տաք օճառաջրով և
անմիջապես չորացրեք:
Այլումինը չի կարելի մաքրել
սոդայով կամ մոխիրով, քանի
որ դրանից ամանը սևանում է
և ենթարկվում կոռոզիայի:
…ՊՂՆՁՅԱ ՆՈՐ ԱՄԱՆՆԵՐԸ
Շփեցեք մոխրի մեջ
թաթախված խոնավ լաթով,
հետո բրդյա կտորով
փայլեցրեք:
…ՊՂՆՁՅԱ ՀԻՆ ԱՄԱՆՆԵՐԸ
Շփեցեք անուշադրի սպիրտի
մեջ թրջված լաթով ու
փայլեցրեք:
…ԿԱՆԱՉ ԺԱՆԳՈՎ ԾԱԾԿՎԱԾ
ՊՂՆՁՅԱ ԱՄԱՆՆԵՐԸ
Լվացեք քացախով և ջրով:
Կատեգորիա: ԱՅԼ | Ավելացրեց: (11.09.2015) | Հեղինակ: Մարինե Ամիրյան
Դիտումներ: 22070 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։