Իսպանիա – Թուրքիա՝ 3։0
Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Թուրքիայի ընտրանու նկատմամբ։ Նիցայի «Ալյանց Ռիվերիա» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ Վիսենտե դել Բոսկեի սաների ահռելի առավելությամբ։ Առաջին խաղակեսում իսպանացիները Վոլկան Բաբաջանի դարպասի ուղղությամբ 10 հարված կատարեցին (ամբողջ խաղի ընթացքում՝ 18) և 2 գոլ խփեցին․ 34-րդ րոպեին Նոլիտոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան, իսկ 3 րոպե անց գոլի հեղինակ դարձավ արդեն Նոլիտոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Անդրես Ինյեստա – Ժորդի Ալբա – Ալվարո Մորատա համագործակցության արդյունքում Մորատան դուբլ ձևակերպեց։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին։ Այժմ Իսպանիան ունի 6 միավոր և ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում, Թուրքիան դեռ միավոր չի վաստակել։ Խորվաթիան 4 միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ Չեխիան 1 միավորով երրորդն է։ Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան մրցելու է Խորվաթիայի հետ, Թուրքիան՝ Չեխիայի։ Եվրո-2016, խմբային փուլ, երկրորդ տուր, D խումբ Իսպանիա – Թուրքիա՝ 3։0 Գոլերը՝ Մորատա 34′, 48′, Նոլիտո 37:
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾ | Ավելացրեց: (19.06.2016) | Հեղինակ: Aramayis
Դիտումներ: 967 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։