Ցավալի է, բայց բոլորիս հայտնի է, որ միայն ատամնացավի նման սուր ցավը կարող է ստիպել մեզ այցելել ատամնաբույժի այն դեպքում, երբ ավելի վաղ բժշկին դիմելու դեպքում կխուսափեինք հետագայում ատամների հետ կապված խնդիրներից: Դե իհարկե լավագուն միջոցը ատամնաբույժի միջամտությամբ ատամի բուժումն է, բայց եթե ցանկանում եք ժամանակավորապես թուլացնել ատամնացավը, ապա Ձեզ կօգնեն մեր խորհուրդները: Օրվա ընթացքում մի քանի անգամ անհանգստացնող ատամի վրա դրեք հում բազուկի փոքրիկ կտոր: Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք փոքրիկ գլուխ սոխ: Օրվա մեջ 2-3 անգամ ատամի վրա դրեք եղևնու յուղով թրջած բամբակ: Բոլորն էլ գիտեն մեխակի հիանալի բուրմունքի և օգտակարության մասին: Պարզվում է' այն նաև ցավազրկող է: Պետք է մանրացնել մեխակը, մինչև դառնա փոշի: Ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի թանձր զանգված ստանաք: Եթե ունեք ծակված ատամ, ապա ստացվածը կարող եք լցնել այդտեղ, իսկ եթե ոչ, ապա պարզապես դրեք ցավացող ատամի վրա: Այս բոլոր միջոցները չեն օգտագործվում որպես դեղամիջոց: Բուժել և մեկընդմիշտ վերջ տալ ատամնացավին կարող է միայն ատամնաբույժը: | |
|
| |
| Դիտումներ: 544088 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
