Աշնանային եղանակին շատերս քնկոտ ենք դառնում և ամբողջ օրվա ընթացքում մտածում ենք գլուխը բարձին դնելու ու խորը քուն մտնելու մասին, սակայն, երբեմն այնպես է ստացվում, որ երեկոյան պառկելիս քունն աչքերից անհետանում է:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն արագ և խորը քուն մտնել, իսկ առավոտյան արթնանալ թարմացած ու հանգստացած:
- Մագնեզիումով հարուստ մթերքներ օգտագործեք, օրինակ` դդմի սերմեր կամ սպանախ: Մագնեզիումի կիրառումը լավ է ազդում խոր քնի վրա:
- 10-30 րոպե ցերեկային քունը դրական ազդեցություն է ունենում գիշերային քնի համար: Բայց 30 րոպեից ավելի պետք չէ քնել:
- Մահճակալը նախատեսված է միայն քնելու և հանգստանալու համար: Այն պետք չէ օգտագործել որպես աշխատասեղան կամ ճաշասեղան:
- Զովություն ննջասենյակում: Խորը քուն մտնելու համար կատարյալ ջերմաստիճանը 15-20°C ջերմությունն է:
- Տաք ցնցուղ կամ լոգանք ընդունեք քնելուց առաջ: Դա օգնում է օրգանիզմին հանգստանալ:
- Առավոտյան արթնանալու հստակ ժամ սահմանեք, նույնիսկ հանգստյան օրերին:
- Եթե մի քանի օր ուշ եք պառկել քնելու, լրացրեք բաց թողնվածը և հաջորդ օրը շուտ պառկեք:
- Մահճակալից հեռու դրեք զարթուցիչն ու ցանկացած տեսակի գաջեթները:
- Ցերեկվա ժամերին ստացած արևային ճառագայթները նույնպես անհրաժեշտ են հանգիստ քուն ունենալու համար:
- Մեկ բաժակ կաթ ըմպեք: Կաթի պարունակության մեջ առկա տրիպտոֆան նյութը, փոխազդելով կալցիումի հետ, հանգստացնող ազդեցություն է ունենում:
|