Խնամված ձեռքեր. ինչպե՞ս նման արդյունքի հասնել

Մեր ձեռքերն անընդհատ դիպչում են տարբեր միջոցներիինչպեսօրինակլվացքի փոշիամանները լվանալուսանտեխնիկան եւ սալիկները լվանալու միջոցներԱյդ կերպ մեր նուրբ ձեռքերը լուրջ փորձության ենք ենթարկումԱյդ պատճառով էլ դրանց հանդեպ մշտական խնամք է հարկավորԴրա համար պարտադիր չէ դիմել մասնագետի օգնությանըՁեռքերի մաշկը կարելի է խնամել նաեւ տնային պայմաններումԱհա մի քանի խորհուրդորոնք ձեր ձեռքերը նուրբ եւ փափուկ կդարձնեն

Մի քանի պարզ խորհուրդ ձեռքերի խնամքի համար

  • Ձեռքերի մաշկը բարակ է եւ զգայուն, այդ պատճառով կանոնավոր խնամքի կարիք ունի;

  • Ձեռքերը հարկավոր է խոնավեցնել օրական 4 անգամից ոչ պակաս;

  • Ձեռքերի մաշկի խնամքի համար սքրաբ են օգտագործում: Հարկավոր է այդ անել շաբաթը մեկ անգամ;

  • Եթե ձեռքերի մաշկը չոր է, ապա հետեւեք այս խորհրդին: Օճառով ձեռքերը լվանալուց հետո դրանք կրկին թրջեք, ձեռքերին մանր աղ լցրեք եւ հոսող ջրի տակ տրորեք: Այնուհետեւ չորացրեք ձեռքերը եւ խոնավեցնող կրեմ քսեք;

  • Պարբերաբար ձեռքերի ինքնամերսում կատարեք;

  • Պարաֆինով լոգանքները  ձեռքերի մաշկին օգնում են ձիգ եւ խոնավ մնալ (այս գործողությունը շոգ եղանակին չի կարելի անել);

  • Տանը կամ այգում աշխատելիս ռետինե ձեռնոց հագեք;

  • Ձեռքերը պաշտպանեք ցրտից եւ արեւից:

Ձեռքերի խնամքի համար սարքավորումային կոսմետոլոգիա կարող եք կիրառել նաեւ տանը

Եթե տանը մաշկի խնամքի համար կոսմետիկ սարք ունեք, մի մոռացեք այն գործածել նաեւ ձեռքերի մաշկի համար:

Ձեռքերի խնամքի սարքավորումային գործողությունները պետք է անել այնպես, ինչպես դեմքի պարագայում. 15-20 օր՝ ամեն օր, իսկ հետո՝ շաբաթը մեկ անգամ: Բոլոր կանոններն ու հակացուցումները նույնպես նման են դեմքի խնամքին:

C վիտամինով ձեռքի մաշկի իոնոֆորեզը կօգնի ազատվել պիգմենտներից:

  • Տարիքով եւ չոր մաշկի դեպքում կարելի է կոլագենով իոնոֆորեզ անել;

  • Հալվեով իոնոֆորեզը պիգմենտային բծերի գույնն ավելի բաց է դարձնում, նպաստում է վերքերի, քերծվածքների լավանալուն;

  • Պիգմենտների դեմ ակտիվ կրեմով ֆոնոֆորեզը (ուլտրաձայն) նույնպես բծերն ավելի բաց է դարձնում;

  • Եթե ուլտրաձայնային սարք ունեք, կարող եք ձեռքի մաշկի ուլտրաձայնային մաքրում կատարել;

  • У3 լիֆթինգի կուրս անցնելու դեպքում այն կազդի ոչ միայն ձեռքի մաշկի, այլեւ մկանների վրա:

Մի մոռացեք խնամել ձեռքերի մաշկը, եւ դրանք երբեք չեն պատմի ձեր տարիքի մասին:

Աղբյուրը՝ LadyLama

- See more at: http://style.news.am/arm/news/9431/khnamvats-dzerqer-inchpes-nman-ardyunqi-hasnel.html#sthash.AAL4BrxX.dpuf



Աղբյուրը: http://NEWS.AM
Կատեգորիա: ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Ավելացրեց: ----- (12.02.2016) | Հեղինակ: NEWS.AM
Դիտումներ: 2329 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։