19:28 10 ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ, ՈՐՈՆՔ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏԵԼ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) |
21-րդ դարում տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են՝ հեղափոխելով մարդկային առօրյայի բոլոր բնագավառները: Այսօր քաղաքակիրթ աշխարհի թերևս ոչ մի ներկայացուցիչ չի պատկերացնում իր կյանքն առանց բջջայինի կամ սմարթֆոնի:
Հեռախոս, որից էլ սկսվեց ամեն ինչ՝ Motorola DynaTAC, 1984թ.
Ժամանակակից դիզայնով առաջին բջջայինը՝ Motorola StarTAC, 1996թ.
Nokia Communicator-ը (1996թ.) համարվում էր իր ժամանակի ամենաառաջադեմ բջջայինը
2000թ. ներկայացված Nokia 6210-ն առ այսօր գործածվում է ու համարվում բոլոր ժամանակների ամենաորակյալ, դիմացկուն բջջայիններից մեկը:
Nokia 3310 (2000թ.)՝ առաջին բջջայինը, որն ուներ վիբրացիայի ռեժիմ
Treo 180, 2002թ.
Motorola Razr-ը (2004թ.) համարվում էր 2000-ականների ամենաառաջադեմ բացվող-փակվող հեռախոսը, որն օգտագործելը վկայում էր սոցիալական բարձր դիրքի մասին:
Blackberry Curve-ն (2007թ.) իր ինքնատիպ ստեղնաշարի շնորհիվ դարձել էր այդ տարվա ուշագրավ նորամուծություններից մեկը:
2007թ. ներկայացվել է ոլորտում իսկական հեղափոխություն իրականացրած սմարթֆոնը՝ առաջին iPhone-ը, որը հետագայում դարձավ գլխավոր կանոններ թելադրողը:
Samsung Galaxy Note 7-ը (2016թ.) իրավամբ կարելի է համարել երբևէ ներկայացված ամենատխրահռչակ սմարթֆոնը, որը մարտկոցում եղած անսարքության պատճառով զանգվածաբար հետ է կանչվել ամբողջ աշխարհում՝ միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով արտադրող ընկերությանը:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |