Դավաճանում են միշտ յուրայինները: Դժվարա վիճելը էս պնդման դեմ: Բայց շատ բան համեմատության մեջա պարզ դառնում:
Համեմատենք:
Օրինակ, էսօրվա իշխանավորները, մեր յուրայիննե՞րն են... Եթե մեր յուրայինները չեն ու դրանով հանդերձ կառավարում են մեզ ու կառավարում են էս ձևով, ուրեմն շատ ավելի վատ ու շատ ավելի ամոթ մեզ: Իսկ եթե ընդունենք, որ որպես յուրային հասել են իշխանության, կառավարման պատասխանատվություն են վերցրել իրանց հաստ ու բարակ վզներին ու պատերազմ են վարում՝ սեփական լակոտներին պահելով իրանց փեշների տակ, ուրեմն էլ ավելի ամոթ մեզ, որ դրանց նմաններին յուրայիններ ենք անվանում:
Վահե Ավետյանին հայտարարում են դավաճան, ում գործունեությունից ո՛չ մեկը չի տուժել, ո՛չ մի ընտանիք չի արտագաղթել, ո՛չ մի զինվոր չի սպանվել, խեղվել, ծեծվել ու վիրավորված ինքնասիրության հետևանքով՝ վերջ տվել կյանքին: Իրա գործունեությունը ուղղվածա էսօր պատերազմի դադարեցմանը, որ հայ մարդը շունչ քաշի, մեջքը ուղղի, նորմալ առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերություններ հաստատի հարևանների հետ:
Կատեգորիա:
ՀՈԴՎԱԾ
|
Դիտումներ:
903
|
Ավելացրեց:
-----
|
Ամսաթիվ:
21.11.2016
|