Վահե Ավետյանի հակապատերազմական մասնավոր նախաձեռնությունը հայհոյելու, սխալները ու բացթողումները ցույց տալու փոխարեն, միանգամից՝ առանց հիմնավորումների, շատերի կողմից որակվեց որպես՝ դավաճանություն: Դե, նման փսիխոտեխնիկա կիրառելը ավելի արդյունավետ ու հեշտա, քան՝ ուղեղի ծալերը աշխատացնելը: Ես էդ ճամփով չեմ գնա, քանի որ ունեմ ուղեղ, որը իրա աշխատունակությունը բարեբախտաբար չի կորցրել: Այսպիսով, Վահեյի նախաձեռնության թույլ կողմը էդ իրա հակառուսականություննա: Պետքա գիտակցել, որ Ռուսաստանը չի համակերպվի ԵՐԲԵՔ Անդրկովկասում սեփական ազդեցության լիկվիդացիայի մտքի հետ: Արևմուտքի նպատակը էդա ու մենակ էդա պատճառը, որ մինչ օրս հայկական իշխանական կողմին հատկացրելա ֆինանսական միջոցներ, որոնք տարբեր ճանապարհներով լափվել ու մսխվել են նույն իշխանավորների կողմից՝ «պատերազմ վարող երկիր» անհաջող «հիմնավորման» ներքո: Էրկու նախկին մեկմեկու հանդեպ ոչ թշնամաբար տրամադրված ժողովուրդների ՝ հայերի ու ազերիների մեջ հաշտությունը, վաղուցվա փաստա: Վկա՝ Ռուսաստանում հայի ու ադրբեջանցու առևտրական գործընգերությունը: Ընդհանրապես, Ռուսաստանը հենց հիմա էն ԲԱԶՄԱԶԳ կայսրություննա, որդեղ շատ հեշտ ձևով կայանումա տարբեր ազգերի խաղաղ համակեցությունը:
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾ | Դիտումներ: 3405 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 24.11.2016

Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։