Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի համոզմամբ՝ ներկայում մարդկությունն ապրում է մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածում, ինչի մասին անվանի գիտնականն ասել է The Guardian պարբերականի համար գրված սյունակում:
Հոքինգն ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ներկայում աշխարհում առավել քան երբևէ արտահայտված է տնտեսական անհավասարությունն էլիտայի ու միջին խավի միջև:
Գիտնականն ահազանգել է, որ տեխնոլոգիական առաջընթացի, արտադրական գծի ռոբոտացման հետևանքով էլիտային հաջողվում է մեծ շահույթ ստանալ՝ աշխատանքի ընդունելով շատ քիչ թվով աշխատողների:
«Սա առաջընթացն է, որը թեպետ անխուսափելի է, սակայն սոցիալապես քայքայիչ ազդեցություն է ունենում»,- նշել է գիտնականը, ում կարծիքով՝ տեխնոլոգիական առաջընթացը լուրջ մարտահրավերներ է նետում մարդկությանը:
Ըստ Հոքինգի՝ դրանց հաջող դիմակայելու համար ռեսուրսների մեծ մասն իրենց ձեռքերում կենտրոնացրած իշխանությունները (խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհին) պետք է օգնեն աշխատավոր դասին, ֆինանսապես աջակցեն նրանց, քայլեր ձեռնարկեն գլոբալ զարգացման համար:
Կատեգորիա:
ՀՈԴՎԱԾ
|
Դիտումներ:
1170
|
Ավելացրեց:
-----
|
Ամսաթիվ:
02.12.2016
|