ԵՏՄ անդամ երկրների առաջնորդներն ընդունել են միության Մաքսային օրենսգրքի նոր խմբագրումը։
Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի, Ղրղըզստանի, Հայաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը, Ազմազբեկ Աթամբաևը, Սերժ Սարգսյանը, փոխանցում է ТАСС-ը:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը կփոխարինի Մաքսային միության համապատասխան օրենսգրքին, որն ընդունվել էր 2009 թվականին։
Փաստաթուղթը պետք է անհրաժեշտ հիմք ստեղծի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային միասնական կարգավորմանն անցում կատարելու համար։
Կատեգորիա:
ՀՈԴՎԱԾ
|
Դիտումներ:
1726
|
Ամսաթիվ:
26.12.2016
|
|