13:41 «ԱՍՏԾՈ ՏՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ |
#«ԱՍՏԾՈ ՏՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ Փառաբանության յուրաքանչյուր երգ ներկաների շուրթերից բարձրանում էր երկինք այնքան միաբան, ասես մեկ մարդու սրտանց աղոթք լիներ: Պատգամախոսներից Մարիամ Թովմասյանը պատմեց հուզիչ պատմություն մի երեխայի մասին, ով Ձմեռ պապից արդեն երկրորդ տարին էր խնդրել էր հյութ և շոկոլադ: Ապա կոչ արեց՝ ավելի գնահատող դառնալ, ասելով. Շուշան Մանուկյանը պատմեց Աստծուն ճանաչելու իր ընթացքի մասին, և նշեց, որ շատերին Աստված չի բացվում, ոմանք էլ չեն կարողանում հաստատվել իր տան մեջ: «Հայաստանի Քրիստոնեական թատրոն»-ը ներկայացրեց «Աղի բյուրեղներ» վերնագրով փոքրիկ բեմականացումը: Այն կոչ էր անում գտնել մեր իրական նշանակությունը կյանքում և ապրել նպատակաուղղված: Վերջում Անուշ Սահակյանը խոսեց Մատթեոս 22-րդ գլխից. եթե թագավորի որդու հարսանիքին հրավիրված լինելը մեծ պատիվ է, որքան ավելի մեծ պատիվ է մեզ համար այսօր Ամենակարող Աստծո կողմից կանչված և ընտրված լինելը: Պետք է կարողանանք իրականում խորապես գիտակցել դա և համապատասխանաբար գնահատել՝ ամեն օր շտկելով մեր հանդերձները: Լրագրող՝ Հայարփի Հովսեփյան |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
