13:04 ՀՐՎ. ԿՈՐԵԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 22 ԺԱՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է SAMSUNG ELECTRONICS-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ |
Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժեյոնի հարցաքննությունը, որը որպես կասկածյալ է հանդես գալիս երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով, հայտնում է gazeta.ru-ն՝ «Ռենհապ» գործակալությանը հղումով։
Հաղորդվում է, որ հարցաքննությունն ընդհանուր առմամբ տևել է 22 ժամ։
Քննությանը մոտ աղբյուրի համաձայն՝ Չժեյոնը հարցաքննության ժամանակ ասել է, որ Պակ Կըն Հեն ստիպել է իր ընկերությանը գումարներ տալ այն ընկերություններին, որոնք կապված են նախագահի մոտ ընկերուհու՝ Չոյ Սուն Սիլի հետ։
«Նույնիսկ եթե կաշառքը տրվել է ճնշման ներքո, այն տվողը միևնույն է՝ կպատժվի։ Լիի հայտարարությունը կարող է միայն մեղմող հանգամանք լինել»,- ասել է աղբյուրը։
Կից նյութեր: Նկար 1 |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |