13:15 ԻՆՉՈՒ՞ ՏԵՐԸՆԴՏԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՏՐԸՆԴԵԶ |
ԻՆՉՈՒ՞ ՏԵՐԸՆԴՏԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՏՐԸՆԴԵԶ Ինչու՞ Տերընդտեսը տոնվում է որպես տրընդեզ` անհասկանալի անվամբ ու բովանդակությամբ: Սա պարզելու համար եկեք գնանք պատմության խորքերը: Հեթանոսական ժամանակներում բոլոր ազգերը, բացի Աբրահամի սերունդից, ունեին տարբեր աստվածություններ: Հին հայերը ևս պաշտում էին բազմաթիվ չաստվածների՝ արևի, ջրի, սիրո, ռազմի և այլն: Պատմությունից գիտենք նաև, որ Տրդատ III-ի օրոք՝ 301թ.-ին, Հայաստանը առաջինն աշխարհում ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բայց, քանի որ դարերի հեթանոս հայերը չէին ընդունում նոր կրոնը, որոշվեց այդաստիճան չփոխել նրանց հին տոներն ու ավանդույթները, այլ նույնացնել դրանք քրիստոնեականի հետ: Այսպես՝ գիտության չաստված Տիրին նվիրված կրակի պաշտամունքը նույնացվեց Քրիստոսին՝ Սիմոն Ծերունու մոտ բերելու դեպքի հետ: Բայց Աստվածաշնչի այդ մասին հատվածում կրակի, կամ առավել ևս նրա վրայից թռչելու մասին ոչինչ գրված չէ: Ավելին, Աստվածաշնչի Բ Օրինաց 18:10 խոսքում գրված է. Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք այդքան պարտաճանաչ կերպով ամեն տարի փետրվարի 13-ին թռչում կրակի վրայով: Ի՞նչ ենք հասկանում՝ դա անելով: Շատերն անում են դա, կարծելով, որ կրակն իրենց վշտերը, հիվանդություններն ու անհաջողությունները կվերցնի: Սիրելի՛ հայ քրիստոնյա, դա կրակապաշտություն է: Միակը, ով կարող է ազատել քեզ վշտերից ու հիվանդություններից, դա իրական Աստված է, ում կարող ես դիմել պարզ հասկանալի բառերով, և պատասխանը չի ուշանա: Ես կայացրել եմ իմ որոշումը. ես տոնելու եմ Տերընդտեսը՝ ոչ թե կրակի վրայով թռչելով, այլ Տիեզերքի Միակ Արարչին պաշտելով և Նրա խոսքն ուսումնասիրելով: Իսկ դու կայացրե՞լ ես քո որոշումը. քեզ արարող Աստծուն ես պաշտելու, թե՞ կրակի չաստծուն... Կից նյութեր: Նկար 1 |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |