13:32 Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար... |
Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար... Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար , Ուրեմն այո ՛ Աստծո զավակ ես , Կարո՞ղ ես պարել կողքինի՛դ համար , Եթե անգամ նա մի խեղջ ու տկար , Աղքատ հագուստով , քեզ ձանձրացնում է անթիվ հարցերով , Երբեք չի՛ փայլում բարձր խոսքերով , չե՜ն էլ նկատում , Ու կողքին կանգնելն անգամ տհաճ է թվում․․․ Կարո՞ղ ես ապրել կողքինի՛դ համար , Եթե անգամ նա շատ բա՜րձր է դիրքով , Շրջապատում են մարդիք անհամար , Նա միշտ փայլում է ճոխ հագուստներով , Լի ընծաներով , մեծ գիտությունով , Չի էլ նկատում քո գոյությունը , Անու՛նդ անգամ հիշել չի կարող։ Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար , Հենց այն պատճառով , որ նրա համար Մեր Տե՛րն է խաչվել ՝ մեզ պատվիրելով ՝ Սիրել կողքինին մեր անձի՛ նման։ Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար , Զուտ գիտակցելով , որ իր ապրելով քե՛զ ես ապրեցնում , Ու եթե անգամ քո ժամանակը քե՛զ չի հերիքում , Քո ցավող սիրտը նրա ցավով է հաճախ բաբախում , Ուրախությունից ցնծու՛մ է հոգիդ , Երբ փրկության լույսն է նրանում վառվում , Երբ օրհնվում է , պարգևով օծվում Տիրոջ խոսքի մեջ իր խոնարհությամբ վերելք է ապրում։ Կարո՞ղ եմ ապրել կողքինի՛ս համար , Լավ գիտակցելով , որ ե՛ս էլ , նա՛ էլ մե՛կ ենք Տիրոջով․․․ Թե Տերը օգնի և առաջնորդի՝ կարո՛ղ ենք ապրել կողքինի համար․․․ Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան Կից նյութեր: Նկար 1 |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |