Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Էկզո-Մարս 2016» ռուս-եվրոպական առաքելության Schiaparelli վայրէջքային հարթակը կործանվել է Մարսի մակերեսին վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով գործակալության կայքը:
Վայրէջքային հարթակի հետ կապն ընդհատվել էր նախքան Մարսում վայրէջք կատարելը: Schiaparelli-ն պետք է Մերիդիանա մարսիական հարթավայրում վայրէջք կատարեր հոկտեմբերի 19-ի երեկոյան: Հարթակից ազդանշաններն ընդհատվել են վայրէջքի պահին:
Վայրէջքից հետո, ինչպես նախատեսվում էր, պետք է ազդակներ հաղորդվեին, որոնք գրանցվելու էին Mars Express, Mars Reconnaissance Orbiter մարսագնացների կողմից:
Schiaparelli-ն նախատեսված էր մթնոլորտ ներխուժելու, վայրէջքի տեխնոլոգիաների մշակման և հետազոտություններ իրականացնելու համար:
|