1 2 3 »
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 998 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 09.11.2017 | Մեկնաբանություններ (0)

Google ընկերության Android օպերացիոն համակարգի առաջատար ծրագրավորող Էնդի Ռուբինը ներկայացրել է պրեմիում դասի իր սեփական սմարթֆոնը:

Ինչպես նշում է BBC-ն, Google-ից Ռուբինը հեռացել է 2014-ին և հիմնադրել է Playground ընկերությունը, որն զբաղվում է նոր տեխնոլոգիաներում ներդրումներ անելով: Մասնավորապես, այն ֆինանսավորում է Essential ընկերությունը, որն արդեն թողարկել է իր առաջին արտադրանքը` Essential Phone սմարթֆոնը:

Սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ԱՄՆ-ում վաճառքում է հայտնվել` 699 դոլարով:

Փորձագետների կարծիքով` նորագույն սմարթֆոնը դժվարությունների կհանդիպի արդեն իրենց ուրույն տեղը գրաված սմարթֆոնների շուկայում: Վերլուծական ընկերության տվյալներով` ներկա պահին բջջային հեռախոսների շուկայում իշխում է Samsung-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային վաճառքի 21 տոկոսը, մինչդեռ Apple-ի ցուցանիշը կազմում է 14 տոկոս:  

 

 


 
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1174 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 01.06.2017 | Մեկնաբանություններ (0)

Motorola բրենդը պաշտոնապես ներկայացրել է Moto Z2 Play սմարթֆոնը, որի վաճառքը պետք է մեկնարկի այս տարվա ամռանը: Այս մասին հայտնում է The Verge-ը:
 

Նշվում է, որ նորույթը հագեցած է 5,5 դյույմանոց Full HD թողունակությամբ AMOLED դիսփլեյով և Snapdragon 626 պրոցեսորով:
 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթն ունի 3/4 ԳԲ օպերատիվ և 32/64 ԳԲ ներկառուցված հիշողություն: Այն հագեցած է 12 մեգպիքսել թողունակությամբ հիմնական և 5 մեգապիքսել թողունակությամբ դիմային տեսախցիկով:
 

Հայտնի է, որ նորույթն աշխատում է Android 7.1.1 օպերացիոն համակարգով: Ապրանքի արժեքը 500 ԱՄՆ դոլար է:


 
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1450 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 01.06.2017 | Մեկնաբանություններ (0)

Helix Consulting LLC

 

Ուրբաթ Google կորպորացիան տեղեկությունների հավաստիությունը ստուգող մեխանիզմ կավելացնի որոնման և տեղեկատվական ծառայություններում: Այս մասին հայտնում է The Verge-ը:

 

Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1893 | Ավելացրեց: Tert | Ամսաթիվ: 07.04.2017 | Մեկնաբանություններ (0)

Facebook սոցիալական ցանցը ընդլայնում է Safety Check ծառայության հնարավորությունները, որն ավտոմատ կերպով ակտիվանում է ճգնաժամային իրավիճակների ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այժմ ծառայության գործառույթների թվում հասանելի կլինի Community Help (համայնքի օգնություն) գործառույթը, որը կօգնի փոխօգնության հասնել տարերային աղետների ժամանակ:

 Սոցցանցի յուրաքանչյուր օգտատեր, որը տվյալ պահին կլինի այն շրջանում, որտեղ ավտոմատ կերպով կակտիվանա Safety Check ծառայությունը, կկարողանա շրջապատում գտնվողներին սնունդ, ջուր, տանիք առաջարկել կամ խնդրել անհրաժեշտության դեպքում: Իսկ ծառայությունն ակտիվանում է, երբ նույն շրջանից մի շարք հաղորդագրություններ ստացվում որևէ աղետի մասին:

 Facebook-ի համապատասխան էջը տեղեկություն է պարունակում օգնության տեսակների մասին: Այն նաև առանձին բաժիններ ունի, թե ինչ օգնություն կարող են տրամադրել:

 Բացի այդ, Community Help գործառույթը կօգնի կապ պահպանել աղետի գոտում գտնվող մարդկանց հետ:
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1227 | Ավելացրեց: Tert | Ամսաթիվ: 10.02.2017 | Մեկնաբանություններ (0)

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/875
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 6157 | Ամսաթիվ: 19.01.2017 | Մեկնաբանություններ (0)

2017թ-ի առաջին շաբաթվա ընթացքում WhatsApp-ը կարող է դադարել գործել միլիոնավոր հնացած սարքավորումների համար, գրում է Daily Express-ը: Հաղորդվում է, որ հավելվածը կդադարի գործել iPhone 3GS-ի, Windows Phone 7-ի և ОС Android 2.1, Android 2.2 ու IOS 6 օպերացիոն համակարգերով գործող սարքավորումների համար: Նշվում է, որ մեսինջերը կշարունակի գործել Blackberry OS, Blackberry 10, Nokia S40 և Nokia Symbian S60 սարքավորումների համար մինչև 2017թ-ի հունիսի 30-ը:
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 928 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 03.01.2017 | Մեկնաբանություններ (0)

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսակը հայտարարել են, որ շուտով կչեղարկվի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը: Բրյուսելում կայացած ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ժամանակ Յունկերը հայտարարել է, որ Ուկրաինան իրականացրել է իր առջև դրված բոլոր պայմանները: Նա համոզմունք է հայտնել, որ մինչ տարեվերջ ուկրաինացիները կարող են առանց վիզայի այցելել ԵՄ անդամ երկրներ, փոխանցում է Deutsche Welle-ն: Դոնալդ Տուսկն իր հերթին նշել է, որ Ուկրաինան կատարել է «տնային աշխատանքը»: Նա ևս համոզմունք է հայտնել, որ մինչ տարեվերջ համապատասխան պայմանագիր կկնքվի: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ սա Եվրոմիության և Ուկրաինայի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովն է, որում Բրյուսելը նոր պայամններ չի դնում Ուկրիանյի առջև:
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 765 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 25.11.2016

«Ժողովուրդ» օրաթերթը անհավանական բացահայտում Է կատարել։ Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն Է ցուցաբերել։ Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել Է մոտ 5 հազար տոննա, որը կազմել Է մոտ 50 մլն դոլար։ Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել Է կաուչուկ, պլաստմասսա, ռետին և նմանատիպ այլ իրեր։ Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն Է, որ հայրենի պետական կառույցները՝ ի դեմս կառավարության և ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում։ ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաև փոխադարձ օգնություն չի եղել»։ Ստեղծված հակասության մեջ այդպես Էլ անհայտ Է մնում իրականությունը»,–գրում է թերթը։
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1667 | Ամսաթիվ: 11.11.2016 | Մեկնաբանություններ (0)

Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Էկզո-Մարս 2016» ռուս-եվրոպական առաքելության Schiaparelli վայրէջքային հարթակը կործանվել է Մարսի մակերեսին վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով գործակալության կայքը: Վայրէջքային հարթակի հետ կապն ընդհատվել էր նախքան Մարսում վայրէջք կատարելը: Schiaparelli-ն պետք է Մերիդիանա մարսիական հարթավայրում վայրէջք կատարեր հոկտեմբերի 19-ի երեկոյան: Հարթակից ազդանշաններն ընդհատվել են վայրէջքի պահին: Վայրէջքից հետո, ինչպես նախատեսվում էր, պետք է ազդակներ հաղորդվեին, որոնք գրանցվելու էին Mars Express, Mars Reconnaissance Orbiter մարսագնացների կողմից: Schiaparelli-ն նախատեսված էր մթնոլորտ ներխուժելու, վայրէջքի տեխնոլոգիաների մշակման և հետազոտություններ իրականացնելու համար:
Կատեգորիա: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 817 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 22.10.2016 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-29
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։