08:42 Պատգամ Որդուս |
Հարուստները կտակում են, Պոետները՝ պատգամում, Հարուստները մահանում են, Պոետներն անմահանում: Պատգամ որդուս Որդի՜ս, ոչ ոք հո՛րդ նման Չի՛ կարող քեզ խորհուրդ տալ, Հորդ խոսքը գի՛ր չէ, մատյա՜ն, Ապրած կյա՛նք է, հավատա՜: Զույգ պատկեր է այս աշխարհը՝ Մի Հրեշտակ, մի Աստված, Մեկը Մայրն է, մյուսը՝ Հայրը, (Ինձ կներես) մնացածը…հավելված: Ամեն տեղ է քեզ հսկելու Մորդ աչքը պահապան, Հորդ ձեռքն է քեզ ցույց տալու Մաքո՜ւր, կանաչ ճանապարհ: Թե նեղ օրվա կհանդիպես, Հորդ խոսքը չանտեսես, Լեզվով անհույս փորձեր չանե՜ս, Խղճով – քարե՛ր կծակես: Խիղճդ պահիր այնպիսի տեղ, Որ միշտ աչքիդ երևա՜, Գրպան դրած խիղճը անհետք Կչքանա՜, կգնա՛: Ձայնդ երբեք չբարձրացնե՜ս, Խի՛ղճը աղմուկ չի՛ սիրում, Դե ի՞նչ արած, կյանքն է այդպես՝ Բղավողին չեն լսում: Թույլ կրակը վառած մոմի Մեկ անգամ է տաքացնում, Նեցուկ եղիր սրտիդ խոսքին, Որ չմրսես ողջ կյանքում: Թե ունենաս ավել պատառ, Չտա՛ս չարին ու քամուն, Դի՛ր պատահած քարի վրա - Ամե՛ն մի քար մի շիրիմ է երկնքում: Բախտը կգա, ձեռնոցներով Կբարևի կգնա՜, Կյանքն իր դառը խոստումներով Քեզ քո տեղը ցույց կտա: Կյանքում երբեք մի՛ մեղադրիր Վատ օրին քեզ լքողին, Բախտի առաջ մի՛ խոնարհվիր, Ծնկիր միայն Մայր Հողին: Թե որ խղճով կառավարվես, Պատգամս քեզ պետք չի՛ գա, Որդի՜ս, լսի՛ր, որ չսխալվե՜ս, Հորդ խոսքին հավատա: Ս.Ումառ-Հարությունյան |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |