|
ANDROID-ՈՎ ԳՈՐԾՈՂ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈՎ
|
|
Աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը և Facebook սոցիալական ցանցը սկսել են կիրառել ծայրահեղական տեսանյութերի ավտոմատ արգելափակման համակարգ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշում է գործակալությունը՝ ավտոմատ համակարգը թույլ է տալիս արագ արգելափակել քարոզչական տեսանյութերը, որոնք ներբեռնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Այս տեխնոլոգիան ի սկզբանե մշակվել է հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտի հայտնաբերման և ջնջման համար։ Ըստ գործակալության՝ այդ ծրագրի մշակողները ներկայացրել են իրենց աշխատանքը խոշորագույն ընկերություններին անցած շաբաթ։ |
|
Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը:
|
|
Կնոջ մերկ մարմինը միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել արվեստի ներկայացուցիչների համար: Բացառություն չի կազմում նաև փարիզաբնակ լուսանկարիչ Դանի Օլիվյեն, ով հատուկ պրոյեկտորների միջոցով մերկ կանանց «հագցնում» է գրաֆիկական պատկերներով: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ամբողջովին մերկ կանայք մտնում են մութ սենյակ-ստուդիան, որտեղ լուսանկարիչը նրանց մարմինների վրա պրոյեկտորներով բազմագույն ու բազմաձև նախշեր է գցում: Այդ ամենի արդյունքում մերկ գեղեցկուհիները նմանվում են արվեստի սյուռելաիստական գործերի:
|
|
Samsung ընկերությունն առաջատար է դարձել ԱՄՆ սմարթֆոնների շուկայում՝ առաջ անցնելով Apple-ից: Այդ մասին իր հետազոտությունում հայտնել է Conterpoint Research-ը, գրում է gazeta.ru-ն:
Տվյալների համաձայն՝ մարտին Samsung-ը դարձել է ԱՄՆ-ում սմարթֆոնների ամենատարածված արտադրողը և զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի 28,8 տոկոսը, մինչդեռ Apple-ը՝ 23 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ ԱՄՆ շուկայում հաղթանակ գրանցել օգնել է Galaxy S7 սմարթֆոնի թողարկումը, որը ստացել է շատ ավելի դրական արձագանքներ, քան ընկերության նախորդ մոդելը:
Երրորդ տեղը զբաղեցնում է LG ընկերությունը՝ շուկայի 17,1 տոկոսի բաժնով, չորրորդ տեղը՝ չինական ZTE արտադրողը (6,6 տոկոս), հինգերորդ տեղը՝ Alcatel-ը (4,5 տոկոս):
|
|
Google համացանցային հսկան և Fiat Chrysler ավտոարտադրողը հասել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնությունների մշակման եզրափակիչ փուլին, գրում է The Verge-ը։
Համաձայնությունների ձեռքբերման աշխատանքն ընթացել է վերջին մի քանի ամիսներին, և ընկերությունները պատրաստ են դրանց ստորագրմանը, հայտնել է աղբյուրը: Երկու կորպորացիաների մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Google-ն արդեն երկար ժամանակ զբաղվում է ավտոմոբիլային արտադրության ոլորտում ռազմավարական գործընկերոջ որոնմամբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ford-ի հետ հնարավոր համագործակցության մասին, բայց մինչ այժմ այդ լուրերը չեն հաստատվել:
«Բոլոր ավտոմոբիլային ընկերությունները փորձում են տեխնոլոգիաների տարածք մուտք գործել, որովհետև գիտեն, որ նրանց ապագան դրանից է կախված»,- ասել է Kelley Blue Book ընկերության վերլուծաբան Կառլ Բրաուերը: |
|
Բրիտանացի Քոլին Ֆերզը տնային պայմաններում թռչող տրանսպորտային միջոց է ստեղծել, որն անվանել է թռչող մոտոցիկլ: Ինչպես նշում է korrespondent.net-ը, երիտասարդն իր հավակնոտ գաղափարը կյանքի է կոչել օդապտուտակների միջոցով։ Հրապարակված տեսանյութի դիտումից ակնհայտ է դառնում, որ նորույթը թեև կտրվում է գետնից ու օդ բարձրանում, այնուհանդերձ` այն որոշակի խնդիրներ է ունենում օդով տեղաշարժվելու ու մի քանի մետր հաղթահարելու հարցում։ Երիտասարդը պատմել է, որ տան պայմաններում տվյալ սարքը հավաքելու համար իրենից պահանջվել է 4-5 շաբաթ։ |
|
Տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ Ռյազանի շրջանում գտնվող Վելյե լճի սառած մակերևույթին պատկերվել է առաջին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի հարյուր մետրանոց դիմանկարը: |
|
Ավստրիայի իշխանությունները մտադիր են մասնաավոր սեփականատիրոջից գնել այն տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը: |
