Դասավորել ըստ:
Ամսաթվի
Հնդկաստանի Կարնատակա նահանգի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիյանկ Խարջը հայտարարել է, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ապրիլից iPhone սմարթֆոնները հավաքել Հնդկաստանում: Ինչպես նշում է The Verge-ը, պաշտոնյայի խոսքով՝ սմարթֆոնների արտադրությունը կազմակերպվելու է նահանգի մայրաքաղաք Բանգալորում: Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանում հավաքված սմարթֆոնները վաճառվելու են հենց հնդկական շուկայում: The Verge-ը նկատում է, որ 1.3 մլրդ բնակչությամբ Հնդկաստանն Apple-ի համար ամենահեռանկարային շուկաներից է: |
Համակարգչային խաղերը նախկինում վնասակար զբաղմունք էին համարում, որը մարդկանց վրա վատ էր անդրադառնում: Մինչդեռ այժմ ավելի ու ավելի մեծ թվով գիտնականներ են սկսել մտածել դրանց օգտակարության մասին, փոխանցում է Planet-today-ը:
Հերթական ապացույցն են հայտնաբերել Թեքսասի ինստիտուտի հետազոտողները: Նրանք պարզել են, որ համակարգչային խաղերը, ինչպես եւ թենիսը, դրականորեն են ազդում հիշողության վրա եւ նպաստում են մտապահմանը:
Հարցն այն է, որ այդ խաղերով զբաղվելու ժամանակ ուղեղը հատուկ քիմիկատներ է արտադրում: Հենց դրանք են նպաստում, որ մարդն սկսի տեղեկատվությունն ավելի լավ մտապահել:
Այդ պատճառով համակարգչային խաղերը եւ թենիսը կարող են ոչ միայն ուղեղի հաճույքի ակունքները խթանել: Ճիշտ մոտեցման դեպքում դրանք կարելի է օգտագործել ինքնազարգացման համար, ըստ որում՝ ոչ միայն մտավոր, այլեւ անհատականության: |
Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի
Lifehacker.ru կայքը գրում է, որ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածն ինչպես՝ iOS, այնպես էլ՝ Android ծրագրային ապահովման պլատֆորմում ամենատարածված հավելվածներից մեկն է: Սակայն այն օգտագործողներից շատերը վաղ թե ուշ սկսում են բողոքել իրենց հեռախոսների լիցքավորման պահպանման ժամանակի կրճատումից: Ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու համար որոշ հեռախոսների աշխատանքը Facebook և Facebook Messenger հավելվածների առկայության կամ բացակայության դեպքում: |
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականցվել է իր տեսակի մեջ աշխարհում առաջին վիրահատությունը, որի ժամանակ ռոբոտի միջամտության արդյունքում վերականգնվել է հիվանդի տեսողությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդը՝ 70- |
HUAWEI Y5 (Y560-L01) Հեռախոսը գնել են ամենաշատը Լեհաստանում,Մեծ Բրիտանիայում և Արաբական էմիրաթներում
Հեռախոսի մասին տեղեկություն կարող եք կարդալ բացելով վերնագիրը։Ես նույնպես գնել եմ և հարմար գին է և լավ հեռախոս։Միայն գնեք օրիգինալը,որը արտադրվում է Մեծ Բրիտանիայում։ |
Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7-ի մատակարարման ժամկետների հետաձգման մասին, քանի որ ընկերությունը շարունակում է փորձարկել սարքավորման որակը, հաղորդում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, ընկերությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչն են շարունակում փորձարկել նոր սարքավորման մեջ: Հարավկորեական պարբերականները գրել են սմարթֆոնի պայթյունի մի քանի դեպքերի մասին:
Hyundai Securities-ի մասնագետները նշում են, որ Galaxy Note 7-ի խնդիրները արագ կկարգավորվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Մանրամասնվում է, որ հարկավոր է մի քանի բաղադրիչ փոխել: |
Ամերիկացի հետազոտողները պատմել են Արեգակնային համակարգի մոտ գտնվող Proxima b էկզոմոլորակի հավանական կյանքի մասին, հաղորդում է arXiv.org կայքը:
Proxima b-ն կարող են բնակեցնել ֆլուորեսցիրյան օրգանիզմները: Դրանք, որպես կանոն, ապրում են ջրում և սպիտակուցներ են պարունակում, որոնք հնարավորություն են տալիս լուսավորվել ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակ: Նման օրգանիզմներին է վերաբերում որոշ կորալյան պոլիպներ:
Էկզոմոլորակի պայմաններում նման լուսավորումը պետք է լինի ինտենսիվ, որպեսզի դրանք կարողանան գրանցել: |
ԱՄՆ-ի աստղաֆիզիկոսների գիտական կենտրոնի կանխատեսումները բավականին վատատեսական են, քանի որ Երկիր մոլորակին առաջիկայում ոչնչացում է սպառնում: Մասնագետների հաշվարկներով, այդ իրադարձությանը դեռ կա 5-7 մլրդ տարի, և Արևը կոչնչացնի Երկիրը, գրում է gogetnews-ը:
Հետազոտողները նման եզրակացության են եկել WD 1145+017 աստղի հեռանկարները ուսումնասիրելով: Այն պտտվում է Արևի շուրջ, որը համարվում է աստղային համակարգի ամենախոշոր աստղը: Յուրաքանչյուր աստղ, հասնելով իր զարգացման գագաթնակետին, սկսում է քայքայվել՝ իր հզորությամբ ոչնչացնելով մոտակա մոլորակները: Ցավոք, 5-7 մլրդ տարի հետո նման ճակատագիր է սպառնում նաև Երկրին:
Գիտնականները պնդում են, որ մինչ այն պահը, երբ մեր մոլորակը վերջնականապես կոչնչանա, արդեն մարդկությունը գոյություն չի ունենա տարերային բարձր ջերմաստիճանի պատճառով: |
Twitter ընկերությունը հերքել է լուրերն այն մասին, որ 2017-ին համացանցային հարթակը փակվելու է, նշելով, որ նման հայտարարությունները, հաղորդում է Reuters-ը:
«Նման հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականության»,- հաղորդել է ընկերության ներկայացուցիչը:
Օգոստոսի 12-ին սոցիալական ցանցերում #SaveTwitter հեշթեգն է տարածվել ավելի քան 100 հզ մարդու կողմից: Հստակ հայտնի չէ, թե ով և ինչպես է տարածել այդ հաղորդագրությունը, սակայն ոմանք նշում են, որ նման տեղեկություն տարածել էր օգտատերերից մեկը: |