Ինչպե՞ս խնամել մաշկը բնական միջոցներով
Դեմքի մաշկը խնամելու լավ միջոց է ձեթը ձվի դեղնուցով: Դեմքին քսել ձեթի հաստ շերտ, վրան՝ ձվի դեղնուց, թողնել 15 - 20 րոպե և լվանալ գոլ ջրով: Վարդը պարունակում է եթերային յուղ, որն ամրապնդում է մաշկը: Եռացող ջրի վրա դնել վարդի թերթիկներով լցված մաղը և նրա գոլորշու վրա պահել դեմքը: Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով: Նախընտրելի է, որ սառույցը պատրաստված լինի որևէ դեղաբույսի` անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի եփուկից: Նշված բույսերից որևէ մեկից վերցնել 1 ճաշի գդալ, 15 րոպե եռացնել կես լիտր ջրով, թողնել 1 ժամ, հետո քամել և դնել սառնարան: Շատ օգտակար է դեմքը սրբել մածնով, կաթով: Մաղադանոսը օժտված է հակաբորբոքային, հանգստացնող հատկությամբ: Օգտակար է գերզգայուն մաշկի համար: Սամիթի եփուկը հարթեցնում, թարմացնում է չոր, անհարթ մաշկը: |
Բողկի բուժիչ հատկությունները
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ |
Դիտումներ: 16275 |
|
Ավելացրեց: ----- |
Ամսաթիվ: 15.06.2015
| Մեկնաբանություններ (0)
|