Նյութերը ենթաբաժնում: 23
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 »

Դասավորել ըստ: Ամսաթվի

Ինչ անել խոր քուն մտնելու համար. tert.am 

Աշնանային եղանակին շատերս քնկոտ ենք դառնում և ամբողջ օրվա ընթացքում մտածում ենք գլուխը բարձին դնելու ու խորը քուն մտնելու մասին, սակայն, երբեմն այնպես է ստացվում, որ երեկոյան պառկելիս քունն աչքերից անհետանում է:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն արագ և խորը քուն մտնել, իսկ առավոտյան արթնանալ թարմացած ու հանգստացած:

 

  • Մագնեզիումով հարուստ մթերքներ օգտագործեք, օրինակ`
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 1871 | Author: Սկզբնաղբյուր. tert.am ԱՐԱՄ Ն. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.10.2015 | Մեկնաբանություններ (0)

ՀԱՐՑ: Իմ եղունգներն
արմատներին մոտ
հատվածում դեղնում են: Ես
արհեստական լիցք երբեք չեմ
արել: Մի՞թե սա սնկային
հիվանդություն է:
ՊԱՏԱՍԽԱՆ:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 1862 | Author: Նատալյա Բոգոմոլովա | Ամսաթիվ: 11.09.2015 | Մեկնաբանություններ (0)

Որպեսզի ատամներն ավելի
սպիտակ երեվան, շատ կաթ
խմեք, այն ամրացնում է
ատամների էմալը: Լիմոնի
կեղեվներով եվս կարելի է մի
փոքր սպիտակեցնել
ատամները:
Ամենատարածված
ժողովրդական միջոցը
սովորական սոդան է:
Թաթախեք ատամի խոզանակը
սոդայի մեջ եվ մաքրեք
ատամները: Դրանք
անմիջապես կսպիտակեն, բայց
սոդայով կոպիտ տրորումից
վնասված լնդերը կսկսեն
ցավել: Բացի այդ սոդան ասես
ջնջում է էմալի վերին շերտը:
Եթե սոդայով մաքրենք
ատամներն ամսեկան մեկ
անգամից հաճախ, կարելի է
հեշտորեն մաշել՝բարակեցնել
ատամի էմալը: Արդյունքում
ատամի զգայունությունն աճում
է , եվ ցանկացած տաք կամ
սառը սնունդ կարող է ձեզ
համար իսկական փորձության
վերածվել:
Սպիտակեցնող ատամի
մածուկներն ազդում են սոդայի
նման, դրանց կազմության մեջ
մտնում են հատուկ նյութեր եվ
ֆերմենտներ, որոնք փոխում են
ատամի գույնը: Խերհուրդ չի
տրվում երկար ժամանակ
օգտվել այս մածուկներից, քանի
որ էմալի զգայունությունն
աստիճանաբար կբարձրանա:
Գեղեցիկ ժպիտը ձեր
առողջության եվ
ինքնավստահության
ցուցանիշներից է: Ուստի մի
թողեք ատամների խնամքը
վաղվան: Պատշաճ
ուշադրություն հատկացրեք
նրանց, մաքրեք ատամներն
առավոտյան եվ երեկոյան,
ինչպես նաեվ ողողեք բերանը
ամեն անգամ սննդի
ընդունումից հետո: Մեջբերելով
հայտնի ասացվածքը, կարելի է
ասել. առողջ ատամները դա
նրանք չեն, որոնք լավ են
բուժում , այլ նրանք, որոնք
մշտապես եվ լավ խնամում են:
Այդ դեպքում ամեն անգամ
ատամնաբույժին այցելելը ձեզ
համար չի լինի ցավային
զգացողությունների հետ
ասոցացվող սարսափելի մի
բան:
Առողջ ատամներն ու շքեղ
սպիտակափայլ ժպիտը ձեր
ձեռքերում են:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 45765 | Author: Benice.am | Ավելացրեց: artur8328 | Ամսաթիվ: 25.06.2015 | Մեկնաբանություններ (0)

 
Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար

 

 

Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված: Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ: Սննդակարգը կատարելագործելու լավագույն միջոցը դա հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելն է: «Եվ առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տևել»: Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: «Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, դա երկար չի տևում: Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման»: Բացի այդ խորհուրդ է տրվում խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից և ճաշին կծու կերակուրներից: Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները և հացահատիկները մագնեզիում: Միսո ապուրը, ձուկը և յոգուրտը պարունակում են վիտամին B6: «Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը»: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որևէ մթերք օգտագործելու «արարողությունը» կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 19678 | Author: Liana Bagaryan | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 23.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Օրգանիզմը մաքրելու ու նիհարելու շատ պարզ ու էժան միջոց

Այս հրաշք բաղադրատոմսը կօգնի շատ արագ մաքրել օրգանիզմը տոքսիններից և  բարելավելով նյութափոխանակությունն՝ ազատվել ավելորդ քաշից;

Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է կտավատի փոշու սերմ և կեֆիր: Ընդամենը երեք շաբաթ դուք լիարժեք կմաքրեք օրգանիզմն ու կնիհարեք, հարկավոր է ընդամենը 3 շաբաթ նախաճաշի փոխարեն օգտագործել հետևյալ բաղադրատոմսը:

Առաջին շաբաթ` 1 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,

Երկրորդ շաբաթ` 2 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,

Երրորդ շաբաթ` 3 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 99743 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Հյութ, որը կրկնակի կարագացնի մազերի աճը
Կանացիության կարևորագույն առանձնահատկություններից է առողջ և երկար մազերը։ Փայլող և երկար վարսերը գրավում են տղամարդկանց ուշադրությունը, որը ցանկալի է յուրաքանչյուր կնոջ համար։
 
Շատ կանայք ամեն ինչ կտային՝ երկար, հաստ և առողջ վարսեր ունենալու համար՝ մինչդեռ մյուսներն ուշադրություն չեն դարձնում մազերի երկարությանը։
 
Սոխով այս միջոցը կօգնի, եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ և արագ աճող մազեր, ինչպիսիք ունեն հոլիվուդյան աստղերը։
 
Սոխը բացասական ազդեցություն չի ունենում գլխամաշկի վրա, ասում են մաշկաբանները։ Կոլագենը շատ կարևոր է մազերի աճի համար և սոխը հարուստ է ծծումբով, որը մեծացնում է կոլագենի քանակը։
 
Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստել և արդյունքները տեսանելի են առաջին իսկ ամսում։
 
Պատրաստման եղանակը.
 
Կտրատել 2-ից 4 սոխ և քամել հյութը։ Այնուհետ սոխի հյութով մերսել գլխամաշկը և թողնել 15 րոպե։ Կարելի է այն պահել մինչև 1 ժամ, որից արդյունքներն առավել բավարարող կլինեն։ Համապատասխան ժամանակից հետո լվանալ գլուխը։
 
Այս բաղադրատոմսը կզարմացնի իր արդյունքներով, եթե այն կրկնեք ամիսը 2 անգամ։ Սոխի հոտից անհանգստանալ պետք չէ, քանի որ այն անմիջապես անցում է՝  շամպունով լվանալուց հետո։
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 132926 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Գլխամաշկի թեփից ազատվելու տնային 5 միջոց

Թեփի դեմ առաջարկվող շամպունները միշտ չէ, որ տալիս են սպասված արդյունքը, այդ պատճառով մի մոռացեք տնային միջոցների մասին:

1. Բաժակի մեջ լցրեք 2 ձու, ավելացրեք 2 ճաշի գդալ ջուր: Թրջեք մազերը տաք ջրով, որից հետո քսեք ստացված հեղուկը և 10-15 րոպե մերսեք: Այս հեշտ միջոցը կօգնի արագ ազատվել ոչ միայն թեփից, այլև շատ խնդիրներից:

2.  Եղինջի եփուկը լավ փափկեցնում է գլխի մաշկը, կանխում թեփի առաջացումը: Եթե ամեն օր մազերը լվանաք եղինջի եփուկով, ապա մի քանի օր կազատվեք թեփից:

3.  Կիտրոնի կեղևի եփուկը նույնպես արդյունավետ միջոց է: Դրա համար 4 կիտրոնի կեղևը եփեք մեկ ժամ, ապա պարբերաբար քսեք մազերին: Արդյունքը կլինի այն, որ երկար ժամանակ կմոռանաք թեփի մասին:

4.  Եթե թեփի առաջացման պատճառը A վիտամինի պակասն է, ապա դրանից կարող եք ազատվել օրական մեկ բաժակ գազարի հյութ խմելով:

5.  Տաք ձիթապտղի կամ կտավատի յուղը նույնպես կօգնեն ազատվել թեփից: Շաբաթվա ընթացքում քնից առաջ գլխի մաշկը մերսեք այդ յուղերից մեկով և քնեք: Գլուխը լվացեք միայն առավոտյան: 

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 877627 | Author: http://life.panorama.am/ | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Անսպասելի ատամնացավը կարող է անմիջապես փչացնել մեր տրամադրությունը, մինչեւ կհասցնենք մտածել՝ ինչ կարելի է անել: Ատամների հետ կապված խնդիրների մեծ մասի պատճառը կարիեսն է, երբ քայքայվում է ատամների էմալը, վնասվում է ատամի նուրբ թաղանթը: Իսկ այս ընթացքը զուգորդվում է դաժան ցավերով:

Ցավալի է, բայց բոլորիս հայտնի է, որ միայն ատամնացավի նման սուր ցավը կարող է ստիպել մեզ այցելել ատամնաբույժի այն դեպքում, երբ ավելի վաղ բժշկին դիմելու դեպքում կխուսափեինք հետագայում ատամների հետ կապված խնդիրներից: Դե իհարկե լավագուն միջոցը ատամնաբույժի միջամտությամբ ատամի բուժումն է, բայց եթե ցանկանում եք ժամանակավորապես թուլացնել ատամնացավը, ապա Ձեզ կօգնեն մեր խորհուրդները:
Բավականին տարածված միջոց է ցավացող ատամի վրա մի գլուխ սխտոր պահելը: Բայց մինչև այդ անպայման լվացեք ատամները:

Օրվա ընթացքում մի քանի անգամ անհանգստացնող ատամի վրա դրեք հում բազուկի փոքրիկ կտոր:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք փոքրիկ գլուխ սոխ:

Օրվա մեջ 2-3 անգամ ատամի վրա դրեք եղևնու յուղով թրջած բամբակ:

Բոլորն էլ գիտեն մեխակի հիանալի բուրմունքի և օգտակարության մասին: Պարզվում է' այն նաև ցավազրկող է: Պետք է մանրացնել մեխակը, մինչև դառնա փոշի: Ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի թանձր զանգված ստանաք: Եթե ունեք ծակված ատամ, ապա ստացվածը կարող եք լցնել այդտեղ, իսկ եթե ոչ, ապա պարզապես դրեք ցավացող ատամի վրա:

Այս բոլոր միջոցները չեն օգտագործվում որպես դեղամիջոց: Բուժել և մեկընդմիշտ վերջ տալ ատամնացավին կարող է միայն ատամնաբույժը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 544057 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից












Ըմպելիք «Մասուր»

Երկու գավաթ մասուրի թունդ թուրմը խառնել նույն քանակությամբ վերցրած կեֆիրի հետ, ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի: Մատուցել անմիջապես:

Ըմպելիք«Անտառային»
200 գրամ թարմ և 50 գրամ չորացրած մասուրը ճզմել, ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր և փակ կափարիչով կաթսայի մեջ թողնել մեկ ժամ: 300 գրամ անտառային մորին լվանալ, մաքրել պոչերից, անցկացնել մաղով, խառնել մասուրի թրմի հետ և ըստ ճաշակի համեմել շաքարավազով: Սառեցված ըմպելիքը մատուցել կերամիկական գավաթներով:

Մասրենուպտուղներիցըմպելիք
Քառորդ կիլոգրամ մասրենու պտուղները լվանալ, երկարությամբ կտրվածք անել, մաքրել սերմերը, տրորել և ավելացնել եռացրած ջուր: Եռացնել փակ կափարիչով կաթսայի մեջ և ապա տրորել: Ավելացնել չորս ճաշի գդալ մեղր, խառնել և սառեցնել: Մատուցել բարձր գավաթներով՝ յուրաքանչյուրի մեջ գցելով կերակրի սառույցի մեկական կտոր:

Ըմպելիք«Օրիգինալ»
Երեք բաժակ ջուրն եռացնել և սառեցնել: Երկուսից երեք ճաշի գդալ մասուրի խյուսը լուծել ոչ մեծ քանակությամբ սառը ջրում, այնուհետև խառնել մնացած ջրին: Մատուցելուց առաջ գավաթը լցնել պահածոյացված անանասով և հյութի հետ միասին խառնել: Մատուցել բարձր պնակներում՝ կերակրի սառույցի կտորներով:

Ըմպելիք«Առողջություն»
 Մեկ ճաշի գդալ մասուրը ջրով լվանալ, ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, եռացնել և 15 րոպե թողնել փակ անոթի գոլորշու մեջ: Քամել, մասուրի պտուղների վրա ավելացնել մեկ բուռ խնձորի չորացրած կեղև, իսկ պատրաստի ըմպելիքի մեջ՝ երկու ճաշի գդալ մեղր: Ըմպելիքն օգտակար է, երբ խմում են գիշերը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 17311 | Author: «Տնային առողջարան» | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)

 

 
Ծովափ
 

                             

 

             






Ամառը սպասված ժամանակաշրջան է բոլորիս համար:  Ակամայից հիշում ես հետեւյալ տողերը. «Ո՞ւր գնա Թամարը այս տարվա ամառը»: Ամեն դեպքում, ի՞նչ ամառային հանգիստ՝ առանց լողի: Ձանձրույթ է միայն:Հատկապես, երբ արևն այրում է, լճի կամ գետի սառը ջուրը մեզ կանչում է, ասես հրավիրում թաթախվելու: Սուզվել եւ լողալ... դա լավ է, անգամ օգտակար, բայց մանրուքները, որոնց մասին երեխաներն ու մեծահասակները հաճախ մոռանում են, կարող են փչացնել ոչ միայն ամբողջ հաճույքը, այլեւ արձակուրդը:
Ջրի մոտ գտնվելու գլխավոր պատվիրանն ասում է` ծանծաղուտը չիմանալով մի՛ մտիր ջուրը:
Երեկվա մարդաշատ լողափն այսօր կարող է մահացու վտանգ ներկայացնել:
Նախքան լողալը, հատկապես, եթե ձեզ հետ փոքրիկ երեխաներ կան, մի՛ զլացեք լրացուցիչ անգամ ստուգել լճի կամ գետի հատակը: Դա ձեզ զերծ կպահի բազմաթիվ տհաճություններից:
Եթե լողալ չգիտեք, չափից դուրս մի վստահեք փչովի ներքնակներին, մեքենայի անվադողերին եւ ձեռքի տակ գտնվող այլ լողամիջոցներին: Նախ` ամենաանհարմար պահին դրանք կարող են պայթել, եւ ապա՝ ջրի հոսքը կամ քամին կարող են ձեզ ափից հեռու տանել, իսկ ծովում` ավելի հեռու:
Լողն օգտակար է միայն առողջ մարդկանց, այս իսկ պատճառով խորհրդակցեք բժշկի հետ` արդյո՞ք ձեզ թույլատրվում է լողալ: Օրվա ընթացքում լողալու լավագույն ժամերն են առավոտյան 8-10-ը եւ երեկոյան 17-19-ը: Ուտելուց հետո լողալ կարելի է միայն 1-1.5 ժամ անց:
Լավ լողալ իմանալը ջրի մոտ լավ հանգստի կարեւոր երաշխիքներից մեկն է, սակայն հիշեք, որ նույնիսկ լավ լողորդը պետք է զգույշ լինի, պահպանի կարգուկանոնը եւ խստորեն հետեւի ջրում գտնվելու կանոններին:
Լողալուց առաջ հարկ է հանգստանալ, խորհուրդ չի տրվում ջուրը մտնել բարկացած ժամանակ:
Ափից շատ մի՛ հեռացեք, մի՛ անցեք նախազգուշացնող նշանները: Լողացեք դրա համար հատուկ նախատեսված եւ սարքավորված տեղերում:
Ոչ մի դեպքում առանց վերահսկողության ջրի մոտ մի թողեք փոքրիկ երեխաներին: Անգամ ոչ խորը տեղերում միշտ նրանց կողքին եղեք:
Անկանխատեսելի  իրավիճակներ
Հորձանուտի մեջ ընկնելով` խուճապի մի՛ մատնվեք, թոքերի մեջ ավելի շատ օդ հավաքեք, ավելի խորը սուզվեք ջրի մեջ եւ, ոտքերն ու ձեռքերը կտրուկ շաժելով, ջրապտույտից մի կողմ լողացեք, թեեւ կարծում ենք, որ հորձանուտների սպառնալիքը խիստ չափազանցված է, եւ դրա մեջ ընկնելը շատ քիչ հավանական է:
Ջրում դժբախտ պատահարից խուսափելու համար լողալուց առաջ մի՛ մոռացեք ձեզ հետ գնդասեղ վերցնել: Այն ձեզ կօգնի, եթե ջրում ջղակծկումներ սկսվեն, դրանով պետք է թեթեւակի ծակել այդ հատվածը:
Եթե մարդ է խեղդվում
Իսկույն բարձրաձայն օգնության կանչեք. «մարդ է խեղդվում»
Խնդրեք կանչել փրկարարներին եւ «շտապ օգնության» ծառայություն
Խեղդվողին փրկարար օղակ նետեք, որի ծայրին երկար պարան է հանգուցած:
 ՊեՏՔ  Է  ԻՄԱՆԱԼ
Արեւից պաշտպանող քսուքները չեն պաշտպանում արեւի մուտագեն ճառագայթներից: Դրանք վերացնում են արեւայրուկը` բնական հովանոցը, որի միջոցով մաշկը փորձում է պաշտպանվել մարմնի մեջ ներթափանցող արեւի ճառագայթներից (մուգ գույնը ճառագայթները կլանում է մակերեսին եւ խոչընդոտում է մաշկի ավելի խոր շերտեր ներթափանցելուն):
Ծովափնյա ճիշտ հանդերձանքը, ամենայն հավանականությամբ, մեծամասնությանը կթվա վայրենություն, անհեթեթություն: Այդուհանդերձ, դա թեթեւ, բամբակյա տաբատն է, երկարաթեւ բլուզը, ծղոտե գլխարկը: Ամռանն անհրաժեշտ է կրել վուշե եւ բամբակյա ազատ հագուստ: Բարակ, կիպ գործվածքը մարմնի եւ կտորի միջեւ չի ստեղծում անհրաժեշտ օդային շերտը, եւ արեւի ամբողջ տաքությունն անցում է հա-գուստի տակ: Ի դեպ, նույն ջերմային արդյունքն է ստեղծում նաեւ թաց կտորը, լողազգեստը:
Արեւի ճառագայթները ջրի տակ ներթափանցում են 1մ-ի չափով, այնպես որ ջրի տակ այրվելը նույնքան հեշտ է, որքան դրա մակերեսին: Ջրի կաթիլներն աշխատում են ուլտրամանուշակագույն ճառագայթները ձգող յուրօրինակ լինզաների պես: Լողալուց հետո արեւի տակ չորանալով` մենք այրվում ենք շատ ավելի արագ: Մտածեք ուսերը փակ լողալու գաղափարի շուրջ եւ չորացեք ստվերում:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Դիտումներ: 444062 | Author: Լարիսա Աղբյուր՝ «Տնային առողջարան» | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 15.06.2015 | Մեկնաբանություններ (0)


1-10 11-20 21-23
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։