Զատկի ավանդույթներ
Ներկված հավկիթների ավանդույթներ
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։ Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը։ Այս տարի այն կտոնվի ապրիլի 16-ին։ Ըստ ավանդության՝ այդ օրն արի հայերը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն այդուհետ բույն շինելով Արարատի լեռներին՝ բազմագույն ձվեր ածեց, մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն։ Արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռներին երգում-պարում են ու ձվախաղ անում։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։
Զատիկը տոնվում է ներկվածհավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։
Կատեգորիա:
ՀՈԴՎԱԾ
|
Դիտումներ:
1504
|
Ավելացրեց:
ԱՐԱՄ
|
Ամսաթիվ:
07.04.2017
|
|
Զատիկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
-
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Զատիկ (այլ կիրառումներ)
Երկրներ, որտեղ Զատիկի օրվան հաջորդող երկուշաբթին պաշտոնապես հանգստյան օր է
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն(եբր.՝ פסח նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում)Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապեսՀին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալըՀիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Կատեգորիա:
ՀՈԴՎԱԾ
|
Դիտումներ:
1755
|
Ավելացրեց:
Արման
|
Ամսաթիվ:
07.04.2017
|
|
Helix Consulting LLC
Ուրբաթ Google կորպորացիան տեղեկությունների հավաստիությունը ստուգող մեխանիզմ կավելացնի որոնման և տեղեկատվական ծառայություններում: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Կատեգորիա:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ
|
Դիտումներ:
1883
|
Ավելացրեց:
Tert
|
Ամսաթիվ:
07.04.2017
|
|
Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ:
| |