1.


    

Մենք քո զավակներն ենք, կյա՜նք


    

Ամենազգայո՜ւնը արարածներից,


    

Ու չենք հասկանում մենք կա՞նք, թե՞ չկանք,


    

Անդա՞րձ ենք զրկվել մեր կորուստներից…


    

*

Մեզ մ՛եկ անգամ ես ստեղծել, կյա՜նք,


    

Մ՛եկ անգամ ես թողնում, որ քեզ վայելենք,


    

Մենք չգիտենք, երբ կյանքից հեռանանք -


    

Մեզ դիմավորող կունենա՞նք ընկեր…


    

*

Խավարն ինչո՞ւ ես ստեղծել մեզ համար,


    

Մենք լույս աչքերի կարո՜տ ենք մնում,


    

Ապրո՛ւմ ենք ու դեռ համը քո չառած


    

Անհետ կորչում ենք պատերազմներում:


    

*

Ո՞վ պետք է ձգի սանձերը քո, կյա՜նք,


    

Ե՞րբ պետք է դուրս գաս գրկից ցասումի,


    

Որ հանգիստ խղճով քեզնից հեռանանք


    

Ու հանգիստ մարմնով հանձնվենք հողին…


     
    

2.


    

Քեզնից վայրենի ի՞նչ կա աշխարհում,


    

Կի՛րքն ու ցավե՜րը խառնել ես իրար,


    

Անցնում ես կողքից, մեզ չե՜ս նկատում,


    

Կյա՜նք, իրոք կյա՞նք ես, թե՞ մի ուրվական…


    

*

Քո խաչի գի՜նն է հիմա բարձրացել,


    

Գողգոթան դարձրել անհաս մի բարձունք,


    

Հանուն ինչի՞ ես Մարդուց նեղացել,


    

Մարդուն դարձրել անսի՜րտ, անարցունք:


    

*

Քո դաժան շո՛ւնչն է մեր մեջ տրոփում,


    

Մենք մահվան մասին ոչի՜նչ չգիտենք,


    

Մենք կո՜ւյր ենք՝ ինչպես պտուղն արգանդում-


    

Այլ կյանքի մասին գաղափար չունենք:


    

*

Երբ մենք չե՛նք լինի, դո՛ւ էլ չես լինի,


    

Մենք հյո՞ւր ենք կյանքում, դու էլ հյո՛ւր ես մեզ,


    

Հյուրընկալվողի նման քեզ պահիր-


    

 

Կատեգորիա: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Դիտումներ: 991 | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 08.04.2017 | Մեկնաբանություններ (0)

Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։