08:23
Մարդիկ-կորուսյալ Հեղինակ ՝ Ստեփան ՈՒմառ-Հարությունյան


     
     
    

1.


    

Մենք քո զավակներն ենք, կյա՜նք


    

Ամենազգայո՜ւնը արարածներից,


    

Ու չենք հասկանում մենք կա՞նք, թե՞ չկանք,


    

Անդա՞րձ ենք զրկվել մեր կորուստներից…


    

*

Մեզ մ՛եկ անգամ ես ստեղծել, կյա՜նք,


    

Մ՛եկ անգամ ես թողնում, որ քեզ վայելենք,


    

Մենք չգիտենք, երբ կյանքից հեռանանք -


    

Մեզ դիմավորող կունենա՞նք ընկեր…


    

*

Խավարն ինչո՞ւ ես ստեղծել մեզ համար,


    

Մենք լույս աչքերի կարո՜տ ենք մնում,


    

Ապրո՛ւմ ենք ու դեռ համը քո չառած


    

Անհետ կորչում ենք պատերազմներում:


    

*

Ո՞վ պետք է ձգի սանձերը քո, կյա՜նք,


    

Ե՞րբ պետք է դուրս գաս գրկից ցասումի,


    

Որ հանգիստ խղճով քեզնից հեռանանք


    

Ու հանգիստ մարմնով հանձնվենք հողին…


     
    

2.


    

Քեզնից վայրենի ի՞նչ կա աշխարհում,


    

Կի՛րքն ու ցավե՜րը խառնել ես իրար,


    

Անցնում ես կողքից, մեզ չե՜ս նկատում,


    

Կյա՜նք, իրոք կյա՞նք ես, թե՞ մի ուրվական…


    

*

Քո խաչի գի՜նն է հիմա բարձրացել,


    

Գողգոթան դարձրել անհաս մի բարձունք,


    

Հանուն ինչի՞ ես Մարդուց նեղացել,


    

Մարդուն դարձրել անսի՜րտ, անարցունք:


    

*

Քո դաժան շո՛ւնչն է մեր մեջ տրոփում,


    

Մենք մահվան մասին ոչի՜նչ չգիտենք,


    

Մենք կո՜ւյր ենք՝ ինչպես պտուղն արգանդում-


    

Այլ կյանքի մասին գաղափար չունենք:


    

*

Երբ մենք չե՛նք լինի, դո՛ւ էլ չես լինի,


    

Մենք հյո՞ւր ենք կյանքում, դու էլ հյո՛ւր ես մեզ,


    

Հյուրընկալվողի նման քեզ պահիր-


    

Այլ ո՛չ թե Տիրոջ, որ հարի՛ր չէ քեզ:


     
    

3.


    

Կյա՜նք, փշրանքներով ապրել չե՛նք ուզում,


    

Ո՛չ էլ երազի հիմար մեկնությամբ,


    

Ժամանակնե՛րն ենք աչքերով չափում


    

Ու քայլ ենք անում անհայտ ուղղությամբ:


    

*

Հետաքրքիր է թե մեզ որտեղի՞ց


    

Պեղեցի՜ր, գտա՜ր, բերեցիր աշխարհ,


    

Հիմա քո բացված լկտի բերա՛նից -


    

Մի բան է լսվում, - մարդի՛կ-կորուսյալ…


    

*

Եվ ո՞ւր են կորչում խոհերը անհետ,


    

Դատարկությո՛ւնն է դառնում կատարյալ,


    

Հույզե՜րը, մտքե՜րը իրար հետ մեկեն


    

Մեռնո՜ւմ են շուրթի եզրին անաղարտ…


    

*

Խռովյալ հոգու ճամփաներով խո՜լ


    

Անհետանո՜ւմ են կույր սլացքները,


    

Դառնում ենք քամի՜, դառնո՛ւմ ենք անգո՜,


    

Թափառական են դառնում երազները…


    

*

Գլուխներս սեղմած ափերի մեջ չո՜ր,


    

Վազո՜ւմ ենք, փախչո՛ւմ և չգիտենք ուր…


    

Ոտնահետքերի օրերն հանցագործ


    

Մեր մահարձանն են գալիքի կերտում:


    

4.


    

… Ու ճնճղուկների ծերտի շերտի տակ,


    

… Մեր քարե կյանքն է օրորվում քամո՜ւց,


    

…. Ու անձրևո՜ւմ է կյանքը չխոսկան,


    

Որ խորխի նման


    

Մեզ թքե՛լ է դուրս…


     
     
    

Ս.Ումառ-Հարությունյան

24 ‎հուլիս ‎2016 ‎Երևան

Կատեգորիա: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Դիտումներ: 991 | Ավելացրեց: ----- | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։