Դասավորել ըստ:
Ամսաթվի
Իրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը
Իրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը
Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հայտնում է Mehr գործակալությունը:
Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար:
Հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը:
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի խորացմանն ու երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների կարգավորմանը: Ըստ փաստաթղթի, ՀՀ և Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի փոխադարձաբար գտնվել հարևան երկրում 90-180 օր: |
Արսեն Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հարգելի ընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ սոց.ցանցերում հրապարակված նյութը ՝ Մարտին Մկրտչյանի վթարի ենթարկվելու վերաբերյալ, ինչպես նշված է որոշ կայքերում, իմ սանիկ Մարտին Մկրտչյանը չէ ։
Քանի որ ես նույնպես հիշատակված էի մի քանի նյութում, ուստի ցանկացա արձագանքել ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վթարից տուժածներին և մեկ այլ Մարտին Մկրտչյանին անվտանգ երթևեկություն ։
Շնորհակալություն բարի և ոչ այնքան բարի արձագանքելու համար։ |
Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Քաղաքային խորհուրդը եւ նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։
Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։ |
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն:
Թվիթերյան իր էջում նման գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա: |
Րոպեներ առաջ Բորդոյի «Մաթմութ Աթլանտիկ» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության F խմբի Ավստրիա – Հունգարիա հանդիպումը։ Պուշկաշի արժանի սերունդը հաղթանակ տոնեց 2։0 հաշվով։
Հանդիպման 62-րդ րոպեին հունգարացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ադամ Սալաին, իսկ 87-րդ րոպեին Հունգարիայի առավելությունը կրկնապատկեց Զոլտան Շտիբերը։ |
Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում: Հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում է նաև Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովը, ում հետ Ադրբեջանը Ռիոում մեդալ նվաճելու մեծ հույսեր էր կապում: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդաﬓերի խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, որին մասնակցելու 4 արտոնագիր էր նվաճել Ադրբեջանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: |
Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել: Այս մասին նախազգուշացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը՝ հանդես գալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին կողմ քվեարկած Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet թերթի կայքին:
Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն:
«Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»: |
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թիվն ավելի է աճում, ինչի հետևանքով էլ Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է նրանց անվտանգության միջոցները:
Ինչպես հաղորդում է Armenpress-ը, հղում կատարելով Deutsche Welle լրատվականին, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն այս առումով Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել: |
Տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբության իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ։ Ցանցում հայտնվել է նոր ադրբեջանական հայալեզու կայք ֊ hayatsk.info։ ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ է։
Сайт hayatsk.info, который открылся сегодня, на армянском языке является азербайджанским» |
![]() Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է քաղաքի հյուսիսային մասում ներգաղթյալների համար նախատեսված ճամբար կառուցելու ծրագրերի մասին:
|