Նյութերը ենթաբաժնում: 32
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի

Просьба поддержать голосования! В Украине проходит сбор подписей за признание геноцида армян!

Просьба поддержать голосования!
В Украине проходит сбор подписей за признание геноцида армян!

https://petition.president.gov.ua/petition/93764?fbclid=IwAR2Si_H58nraU3DMzPpY6cduBnrRfwTV2XoyUMOJTzL_g02HZv3ubq5aVds

 

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 1395 | Author: Արթուր Պ. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 28.07.2020 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի համոզմամբ՝ Ռուսաստանը որևէ արտառոց բան չի անում, որ պահանջում է ՌԴ-ում աշխատել ցանկացողները պարտադիր աշխատանքային պայմանագիր ունենան, հակառակ դեպքում կամ կարտաքսվեն, կամ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 1706 | Author: Vladimir D. | Ամսաթիվ: 04.02.2017 | Մեկնաբանություններ (0)

ԶԻՆՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶԱՐԴԵՂԵՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ. REUTERS
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2240 | Ամսաթիվ: 03.10.2016 | Մեկնաբանություններ (0)

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Վիկտորիա Մարտենսը սպանվել է իր 10-րդ տարեդարձի հաջորդ օրը: Սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` երեխայի մայրը: Ինչպես նշում է CNN-ը, Ալբուկերկեի ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Վիկտորիայի մորը` Միշել Մարտենսին, մոր ընկերոջը` Ֆաբիան Գոնսալեսին, և վերջինիս զարմուհի Ջեսիքա Քելլիին: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են աննշան վնասվածքներով երկու մեծահասակների, իսկ երրորդը փորձել է պատշգամբից ցատկելով փախուստի դիմել բնակարանից: Երբ ոստիկանությունը մտել է բնակարան, այն լցված է եղել ծխով, և աշխատակիցները լոգասենյակում գտել են այրվող վերմակի մեջ մասնակիորեն փաթաթված Վիկտորիա Մարտենսի մարմինը: Կայքը գրում է, որ երեխան անոթազարկ չի ունեցել, նրա ձեռքերն ու համարյա ամբողջ ձախ ոտքը կտրված են եղել: Վիկտորիայի մայրը` Միշել Մարտենսը, ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ երեխային հանգստացնելու նպատակով մեթամֆետամին են տվել, և ինքն ու իր ընկերը աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություններ են ունեցել:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 713 | Author: Ա.Պ.Ա. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 28.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին: Ավելի վաղ հաղորդվել է 159 զոհի և 368 տուժածի մասին: Անհետ կորածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Փրկարարական աշխատանքները չեն դադարել անգամ գիշերը: Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել լույս չորեքշաբթի, Իտալիայի կենտրոնական հատվածում: Ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Սպասվում է, որ աղետի հետևանքով զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 910 | Author: N.N. | Ամսաթիվ: 25.08.2016

Ինչպես երեկ հայտնի դարձավ, դատարանը Պերմյակովին դատապարտել է ՀՀ քրեական օրենսդրության մաքսիմալ պատժամիջոցով՝ ցմահ ազատազրկման: Այս լուրը միանգամից համակեց ռուսական համացանցն ու դարձավ բուռն քննարկումների թեմա: Հատկանշական է, որ ռուս օգտատերերը գրեթե միաձայն ափսոսում են նրա համար, որ մահապատժի իսնտիտուտը չի գործում Հայաստանում, որովհետև սա այն դեպքն է, երբ միակ արժանի պատիժը հենց մահապատիժն է:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 3504 | Author: Anna N. | Ամսաթիվ: 24.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերը գրանցվել են Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում, հայտնում է RaiNews24-ը: Առնվազն 100 մարդ կորած է համարվում Պեսկարա դել Տրոնտո քաղաքում։ Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 մարդ: Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի: Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 1591 | Author: Vlad | Ամսաթիվ: 24.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Անտարկտիկայի արևելյան սառցաշերտի մակերեսին բազմաթիվ կապուտակ լճեր են հայտնվել: Այս երևույթն ապշեցրել և վախեցրել է գիտնականներին, քանի որ նմանօրինակ երևույթ վաղուց նկատվում է Գրենլանդիայում, ինչը խոսում է սառցադաշտերի անխուսափելի հալոցքի մասին: Lenta.ru-ի հաղորդմամբ` բացահայտման մասին հոդված է հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում: Սառցադաշտերի մակերեսին հայտվող լճակները՝ հալոցքային ջրերով, որոնք առաջանում են, երբ տաք ամառային օդը ջերացնում է սառցաշերտի մակերեսը, արդեն վաղուց գրանցվել են Գրենլանդիայի տարածքում: Նման լճերը համարվում են ինչպես գլոբալ տաքացման, այնպես էլ սառցաշերտերի անխուսափելի կործանման նշան: Ջուրը թափանցում է սառցադաշտի խորքերն ու խոնավեցնում հիմքը, ինչը հետագայում բերում է սառցադաշտերի ճաքճքելուն: Այս երևույթը համարվում է գրենլանդյան սառցադաշտերի հալոցքը արագացնող գործոններից մեկը: 2011-2014 թվականներին սառցադաշտերը մոտ մեկ տրիլիոն տոննա ջուր են կորցրել: Անտարկտիդայում լճերի հայտնվելը վտանգավոր է նրանով, որ Հարավային բևեռում ավելի շատ սառույց կա, քան Գրենլանդիայում: Եթե դրանց հալոցքն արագանա, ծովի ակարդակը ողջ մոլորակի վրա կսկսի բարձրանալ չափազանց արագ՝ մարդկության համար աղետալի հետևանքներով:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 977 | Author: Artak Z. | Ամսաթիվ: 22.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել RUSARMINFOգործակալությանն ու ասել, որ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր վերջերս արած հայտարարությունները կանխատեսում են եղել, որոնք ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2733 | Author: Հովհաննես Ք. | Ամսաթիվ: 06.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրավված է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը: Գրոհի ժամանակ գնդապետ է զոհվել: Եվս 1 գնդապետ, փոխգնդապետ, ենթասպա և մի քանի ոստիկան վիրավոր են: Կան նաև պատանդներ: Պատանդ վերցնողները քաղաքական մի քանի պահանջ են ներկայացրել: BBC-ի ռուսական ծառայությունն այս ամենի շուրջ զրուցել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2606 | Author: Լրատվական | Ամսաթիվ: 18.07.2016 | Մեկնաբանություններ (1)


Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։