|
Գերմանիայի իրավապահ մարմինները որոնում են գերմանացի 76 իսլամիստներ, որոնք հնարավոր վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար։ Այս մասին գրել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Բւոնդեսթագի Կանաչների խմբակցության հարցմանը կառավարության պատասխանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի իրավապահ մարմիններն ունեն տվյալներ թեժ կետեր մեկնած 800 իսլամիստների մասին, որոնց մոտ մեկ երրորդն արդեն վերադարձել է ԳԴՀ։ Ընդ որում, հատուկ ծառայություններում հաստատում են, որ Սիրիա և Իրաք մեկնողների շրջանում գնալով շատանում են երիտասարդները։
|
|
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Ադրբեջանի հետ զոհվածների մարմինների փոխանակման մասին։
|
|
Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել «Ջեբհատ ան-Նուսրայի» ղեկաավարությամբ մի շարք ահաբեկչական խմբավորումների միավորված ուժերի հարձարկումը Հալեպից հարավ ընկած ուղղությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ռազմական աղբյուրը:
Նա հայտնել է գործակալությանը, որ Հալեպից հարավ կատաղի մարտեր են ընթանում: Ոչնչացվել է թշնամու կենդանի ուժ և տեխնիկա, հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է գործում:
|
|
Սովորաբար անհետ կորածների դեպքում կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, ՊԲ ստորաբաժանումների հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, և այդ պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ: |
|
|
![]() |
Աշխարհ Խաղաղությունը կարելի է վերականգնել փոխզիջման միջոցով. Նարիշկին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, մեկնաբանելով ԼՂՀ սահմանին իրավիճակի կտրուկ սրումը, հայտարարել է, որ խաղաղությունը կարելի է վերականգնել երկխոսության և փոխզիջման միջոցով: Նա հավելել է, որ դա պետք է պահանջել երկու կողմերից: |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հաստատված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: |
|
Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: |
|
|



ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է.
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: