Facebook սոցիալական ցանցը ընդլայնում է Safety Check ծառայության հնարավորությունները, որն ավտոմատ կերպով ակտիվանում է ճգնաժամային իրավիճակների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այժմ ծառայության գործառույթների թվում հասանելի կլինի Community Help (համայնքի օգնություն) գործառույթը, որը կօգնի փոխօգնության հասնել տարերային աղետների ժամանակ:
Սոցցանցի յուրաքանչյուր օգտատեր, որը տվյալ պահին կլինի այն շրջանում, որտեղ ավտոմատ կերպով կակտիվանա Safety Check ծառայությունը, կկարողանա շրջապատում գտնվողներին սնունդ, ջուր, տանիք առաջարկել կամ խնդրել անհրաժեշտության դեպքում: Իսկ ծառայությունն ակտիվանում է, երբ նույն շրջանից մի շարք հաղորդագրություններ ստացվում որևէ աղետի մասին:
Facebook-ի համապատասխան էջը տեղեկություն է պարունակում օգնության տեսակների մասին: Այն նաև առանձին բաժիններ ունի, թե ինչ օգնություն կարող են տրամադրել:
Բացի այդ, Community Help գործառույթը կօգնի կապ պահպանել աղետի գոտում գտնվող մարդկանց հետ: