Նյութեը բաժնում: 103
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 4 ... 10 11 »

Համակարգչային խաղերը նախկինում վնասակար զբաղմունք էին համարում, որը մարդկանց վրա վատ էր անդրադառնում: Մինչդեռ այժմ ավելի ու ավելի մեծ թվով գիտնականներ են սկսել մտածել դրանց օգտակարության մասին, փոխանցում է Planet-today-ը: Հերթական ապացույցն են հայտնաբերել Թեքսասի ինստիտուտի հետազոտողները: Նրանք պարզել են, որ համակարգչային խաղերը, ինչպես եւ թենիսը, դրականորեն են ազդում հիշողության վրա եւ նպաստում են մտապահմանը: Հարցն այն է, որ այդ խաղերով զբաղվելու ժամանակ ուղեղը հատուկ քիմիկատներ է արտադրում: Հենց դրանք են նպաստում, որ մարդն սկսի տեղեկատվությունն ավելի լավ մտապահել: Այդ պատճառով համակարգչային խաղերը եւ թենիսը կարող են ոչ միայն ուղեղի հաճույքի ակունքները խթանել: Ճիշտ մոտեցման դեպքում դրանք կարելի է օգտագործել ինքնազարգացման համար, ըստ որում՝ ոչ միայն մտավոր, այլեւ անհատականության:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 998 | Author: Ինգա Համբարյան | Ամսաթիվ: 02.10.2016 | Մեկնաբանություններ (0)

Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի Lifehacker.ru կայքը գրում է, որ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածն ինչպես՝ iOS, այնպես էլ՝ Android ծրագրային ապահովման պլատֆորմում ամենատարածված հավելվածներից մեկն է: Սակայն այն օգտագործողներից շատերը վաղ թե ուշ սկսում են բողոքել իրենց հեռախոսների լիցքավորման պահպանման ժամանակի կրճատումից: Ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու համար որոշ հեռախոսների աշխատանքը Facebook և Facebook Messenger հավելվածների առկայության կամ բացակայության դեպքում:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 3454 | Author: Ինգա Համբարյան | Ամսաթիվ: 17.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականցվել է իր տեսակի մեջ աշխարհում առաջին վիրահատությունը, որի ժամանակ ռոբոտի միջամտության արդյունքում վերականգնվել է հիվանդի տեսողությունը: Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդը՝ 70-
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 891 | Author: N.N. | Ամսաթիվ: 10.09.2016 | Մեկնաբանություններ (0)

«Գուցե վերջին 20 տարիներին տպավորություն է ստեղծվել, թե Չինաստանը միայն ցածրորակ պրոդուկտների արտադրությամբ է զբաղվում, սակայն Huawei-ն իր օրինակով փորձում է ցույց տալ, որ դա այլեւս այդպես չէ: Ընկերությունը գիտի, թե ինչպես միտումներ են սպասվում առաջիկա տասնմայակում եւ այս առումով մենք հստակ ռազմավարություն ենք մշակել», - մի միջոցառման ժամանակ ասել է Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը: Հավելենք, որ Huawei ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը: Այն հիմնադրվել է Չինաստանում 1987թ.: Ընկերությունն այժմ ամբողջ աշխարհում ունի 150 հազարից ավելի աշխատակիցներ եւ ներկայացուցչություններ ավելի քան 170 երկրներում: Այն մասնագիտացած է ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր եւ այլն: Huawei Հայաստանը գործում է 2011-ից:
ՀՈԴՎԱԾ | Դիտումներ: 1127 | Author: Վլադիմիր Երանոսյան | Ամսաթիվ: 10.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Հեռախոսի մասին տեղեկություն կարող եք կարդալ բացելով վերնագիրը։Ես նույնպես գնել եմ և հարմար գին է և լավ հեռախոս։Միայն գնեք օրիգինալը,որը արտադրվում է Մեծ Բրիտանիայում։
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1073 | Author: Ա.Պ.Ա. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 09.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7-ի մատակարարման ժամկետների հետաձգման մասին, քանի որ ընկերությունը շարունակում է փորձարկել սարքավորման որակը, հաղորդում է Reuters-ը: Այնուամենայնիվ, ընկերությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչն են շարունակում փորձարկել նոր սարքավորման մեջ: Հարավկորեական պարբերականները գրել են սմարթֆոնի պայթյունի մի քանի դեպքերի մասին: Hyundai Securities-ի մասնագետները նշում են, որ Galaxy Note 7-ի խնդիրները արագ կկարգավորվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Մանրամասնվում է, որ հարկավոր է մի քանի բաղադրիչ փոխել:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 846 | Author: Ա.Պ.Ա. | Ավելացրեց: ՏՆՕՐԵՆ | Ամսաթիվ: 09.09.2016 | Մեկնաբանություններ (0)

Իսկական օծանելիքի փոխարեն կեղծիք գնելու ռիսկ կա նույնիսկ խոշոր խանութներում: Նմանատիպ գնումը ոչ միայն գումարի անիմաստ կորուստ է, այլև՝ առողջության համար վնասակար: Բարեբախտաբար, կան որոշակի ձևեր, որոնցով կարելի է տարբերել իսկական օծանելիքը կեղծիքից, նույնիսկ եթե կեղծիքը վարպետորեն է արված: AdMe.ru-ն խորհուրդներ է հավաքել, որոնք կօգնեն որակյալ ապրանքի ընտրության հարցում. Օրիգինալ/կեղծիք Ցելոֆանե փաթեթավորում Իսկական օծանելիքի տուփը ծածկված է լինում ամուր ձգված ցելոֆանով, դուրս չի ցցվում և ծալքեր չի առաջացնում: Կեղծ օծանելիքի պոլիէթիլենային փաթեթավորումը հաճախ ավելի վատ է նստում տուփի վրա: «Կարի» կոկիկությունը Պոլիէթիլենային փաթեթավորման «կարը» չպետք է անհարթություններ ունենա, սոսնձի հետքեր կրի և 5 մմ-ից լայն լինի: Օրիգինալ փաթեթավորման վրա այն բարակ ու կոկիկ է: Ստվարաթուղթ Իսկական օծանելիք արտադրողները չեն տնտեսում ստվարաթղթի հարցում: Նրանք տուփի ներսում հատուկ կոնստրուկցիա են տեղադրում, որն օծանելիքի շիշն ուղիղ է պահում: Այդ կոնստրուկցիան պետք է որակյալ ստվարաթղթից պատրաստված լինի ու շիշը կայուն դիրքում պահի: Դրանից բացի, ստվարաթուղթը պետք է սպիտակ, այլ ոչ թե մոխրագույն լինի: Դիզայն Հաճախ կարելի է օծանելիք տեսնել, որն անվանումով ու դիզայնով շատ նման է հայտնի ապրանքանիշների արտադրանքին: Այս խորամանկությունը հայտնի օծանելիքը կեղծող ֆիրմաներին դատական գործընթացներից պաշտպանվելու հնարավորություն է տալիս: Օծանելիքի գույնը Հայտնի ապրանքանիշներն արտադրում են հիմնականում առանց ներկերի մեծ քանակության, գունատ երանգներով օծանելիք: Հեղուկի վառ ու «քիմիական» գույնը վկայում է օծանելիքի կեղծ լինելու մասին: Շշի կափարիչ Իսկական օծանելիքի շշի կափարիչն ամբողջությամբ սիմետրիկ է, բացառությամբ այն դեպքերի, երբ դիզայնը հակառակն է նախատեսում: Արտադրանքի սերիական համարը Սերիական համարը պետք է տպագրված, այլ ոչ թե սոսնձված լինի տուփի ներքևի մասում ու համընկնի շշի վրա նշված համարի հետ: Շիշ Իսկական օծանելիքի շշերը որակով են պատրաստված, իսկ կեղծիքի շիշն անհարթություններ ու ոչ հավասար հաստություններ է ունենում: Ընդհանուր առմամբ, իսկական ու կեղծ օծանելիքի յուրաքանչյուր դետալ որակյալ է լինում` փաթեթավորումից մինչև հեղուկացիր, և ուշադիր լինելու դեպքում իսկական օծանելիքը կեղծիքից տարբերելը դժվար չէ:
ԱՅԼ | Դիտումներ: 5810 | Author: Խ.Դ. | Ամսաթիվ: 29.08.2016 | Մեկնաբանություններ (0)

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Վիկտորիա Մարտենսը սպանվել է իր 10-րդ տարեդարձի հաջորդ օրը: Սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` երեխայի մայրը: Ինչպես նշում է CNN-ը, Ալբուկերկեի ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Վիկտորիայի մորը` Միշել Մարտենսին, մոր ընկերոջը` Ֆաբիան Գոնսալեսին, և վերջինիս զարմուհի Ջեսիքա Քելլիին: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են աննշան վնասվածքներով երկու մեծահասակների, իսկ երրորդը փորձել է պատշգամբից ցատկելով փախուստի դիմել բնակարանից: Երբ ոստիկանությունը մտել է բնակարան, այն լցված է եղել ծխով, և աշխատակիցները լոգասենյակում գտել են այրվող վերմակի մեջ մասնակիորեն փաթաթված Վիկտորիա Մարտենսի մարմինը: Կայքը գրում է, որ երեխան անոթազարկ չի ունեցել, նրա ձեռքերն ու համարյա ամբողջ ձախ ոտքը կտրված են եղել: Վիկտորիայի մայրը` Միշել Մարտենսը, ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ երեխային հանգստացնելու նպատակով մեթամֆետամին են տվել, և ինքն ու իր ընկերը աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություններ են ունեցել:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 728 | Author: Ա.Պ.Ա. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 28.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկացի հետազոտողները պատմել են Արեգակնային համակարգի մոտ գտնվող Proxima b էկզոմոլորակի հավանական կյանքի մասին, հաղորդում է arXiv.org կայքը: Proxima b-ն կարող են բնակեցնել ֆլուորեսցիրյան օրգանիզմները: Դրանք, որպես կանոն, ապրում են ջրում և սպիտակուցներ են պարունակում, որոնք հնարավորություն են տալիս լուսավորվել ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակ: Նման օրգանիզմներին է վերաբերում որոշ կորալյան պոլիպներ: Էկզոմոլորակի պայմաններում նման լուսավորումը պետք է լինի ինտենսիվ, որպեսզի դրանք կարողանան գրանցել:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 832 | Author: Ա.Պ.Ա. | Ամսաթիվ: 28.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին: Ավելի վաղ հաղորդվել է 159 զոհի և 368 տուժածի մասին: Անհետ կորածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Փրկարարական աշխատանքները չեն դադարել անգամ գիշերը: Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել լույս չորեքշաբթի, Իտալիայի կենտրոնական հատվածում: Ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Սպասվում է, որ աղետի հետևանքով զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 924 | Author: N.N. | Ամսաթիվ: 25.08.2016


Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։