Նյութեը բաժնում: 103
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 10 11 »

Ինչպես երեկ հայտնի դարձավ, դատարանը Պերմյակովին դատապարտել է ՀՀ քրեական օրենսդրության մաքսիմալ պատժամիջոցով՝ ցմահ ազատազրկման: Այս լուրը միանգամից համակեց ռուսական համացանցն ու դարձավ բուռն քննարկումների թեմա: Հատկանշական է, որ ռուս օգտատերերը գրեթե միաձայն ափսոսում են նրա համար, որ մահապատժի իսնտիտուտը չի գործում Հայաստանում, որովհետև սա այն դեպքն է, երբ միակ արժանի պատիժը հենց մահապատիժն է:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 3529 | Author: Anna N. | Ամսաթիվ: 24.08.2016 | Մեկնաբանություններ (0)

ԱՄՆ-ի աստղաֆիզիկոսների գիտական կենտրոնի կանխատեսումները բավականին վատատեսական են, քանի որ Երկիր մոլորակին առաջիկայում ոչնչացում է սպառնում: Մասնագետների հաշվարկներով, այդ իրադարձությանը դեռ կա 5-7 մլրդ տարի, և Արևը կոչնչացնի Երկիրը, գրում է gogetnews-ը: Հետազոտողները նման եզրակացության են եկել WD 1145+017 աստղի հեռանկարները ուսումնասիրելով: Այն պտտվում է Արևի շուրջ, որը համարվում է աստղային համակարգի ամենախոշոր աստղը: Յուրաքանչյուր աստղ, հասնելով իր զարգացման գագաթնակետին, սկսում է քայքայվել՝ իր հզորությամբ ոչնչացնելով մոտակա մոլորակները: Ցավոք, 5-7 մլրդ տարի հետո նման ճակատագիր է սպառնում նաև Երկրին: Գիտնականները պնդում են, որ մինչ այն պահը, երբ մեր մոլորակը վերջնականապես կոչնչանա, արդեն մարդկությունը գոյություն չի ունենա տարերային բարձր ջերմաստիճանի պատճառով:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1026 | Author: Սուսան Հակոբյան | Ամսաթիվ: 24.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերը գրանցվել են Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում, հայտնում է RaiNews24-ը: Առնվազն 100 մարդ կորած է համարվում Պեսկարա դել Տրոնտո քաղաքում։ Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 մարդ: Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի: Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները: Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 1608 | Author: Vlad | Ամսաթիվ: 24.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Անտարկտիկայի արևելյան սառցաշերտի մակերեսին բազմաթիվ կապուտակ լճեր են հայտնվել: Այս երևույթն ապշեցրել և վախեցրել է գիտնականներին, քանի որ նմանօրինակ երևույթ վաղուց նկատվում է Գրենլանդիայում, ինչը խոսում է սառցադաշտերի անխուսափելի հալոցքի մասին: Lenta.ru-ի հաղորդմամբ` բացահայտման մասին հոդված է հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում: Սառցադաշտերի մակերեսին հայտվող լճակները՝ հալոցքային ջրերով, որոնք առաջանում են, երբ տաք ամառային օդը ջերացնում է սառցաշերտի մակերեսը, արդեն վաղուց գրանցվել են Գրենլանդիայի տարածքում: Նման լճերը համարվում են ինչպես գլոբալ տաքացման, այնպես էլ սառցաշերտերի անխուսափելի կործանման նշան: Ջուրը թափանցում է սառցադաշտի խորքերն ու խոնավեցնում հիմքը, ինչը հետագայում բերում է սառցադաշտերի ճաքճքելուն: Այս երևույթը համարվում է գրենլանդյան սառցադաշտերի հալոցքը արագացնող գործոններից մեկը: 2011-2014 թվականներին սառցադաշտերը մոտ մեկ տրիլիոն տոննա ջուր են կորցրել: Անտարկտիդայում լճերի հայտնվելը վտանգավոր է նրանով, որ Հարավային բևեռում ավելի շատ սառույց կա, քան Գրենլանդիայում: Եթե դրանց հալոցքն արագանա, ծովի ակարդակը ողջ մոլորակի վրա կսկսի բարձրանալ չափազանց արագ՝ մարդկության համար աղետալի հետևանքներով:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 998 | Author: Artak Z. | Ամսաթիվ: 22.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Twitter ընկերությունը հերքել է լուրերն այն մասին, որ 2017-ին համացանցային հարթակը փակվելու է, նշելով, որ նման հայտարարությունները, հաղորդում է Reuters-ը: «Նման հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականության»,- հաղորդել է ընկերության ներկայացուցիչը: Օգոստոսի 12-ին սոցիալական ցանցերում #SaveTwitter հեշթեգն է տարածվել ավելի քան 100 հզ մարդու կողմից: Հստակ հայտնի չէ, թե ով և ինչպես է տարածել այդ հաղորդագրությունը, սակայն ոմանք նշում են, որ նման տեղեկություն տարածել էր օգտատերերից մեկը:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1179 | Author: Artak Z. | Ամսաթիվ: 12.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել RUSARMINFOգործակալությանն ու ասել, որ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր վերջերս արած հայտարարությունները կանխատեսում են եղել, որոնք ոչ մի կապ չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2757 | Author: Հովհաննես Ք. | Ամսաթիվ: 06.08.2016 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրավված է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը: Գրոհի ժամանակ գնդապետ է զոհվել: Եվս 1 գնդապետ, փոխգնդապետ, ենթասպա և մի քանի ոստիկան վիրավոր են: Կան նաև պատանդներ: Պատանդ վերցնողները քաղաքական մի քանի պահանջ են ներկայացրել: BBC-ի ռուսական ծառայությունն այս ամենի շուրջ զրուցել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2624 | Author: Լրատվական | Ամսաթիվ: 18.07.2016 | Մեկնաբանություններ (1)

Իրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը Իրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հայտնում է Mehr գործակալությունը: Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար: Հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը: Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի խորացմանն ու երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների կարգավորմանը: Ըստ փաստաթղթի, ՀՀ և Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի փոխադարձաբար գտնվել հարևան երկրում 90-180 օր:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 2425 | Author: Ասատուր Տերտերյան | Ամսաթիվ: 11.07.2016 | Մեկնաբանություններ (0)

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1260 | Author: ՏԻԳՐԱՆ Մ. | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 09.07.2016 | Մեկնաբանություններ (0)

ANDROID-ՈՎ ԳՈՐԾՈՂ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈՎ
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Դիտումներ: 1313 | Author: Aramayis | Ավելացրեց: ----- | Ամսաթիվ: 09.07.2016 | Մեկնաբանություններ (0)


Հայ ՍԹԱՐ Новости и СМИ
Թեսթեր Հայ աստղեր և ճանաչված հայեր Օգտագործման կանոնները
© Copyright haystar 2014 - 2023   Բոլոր իրավունքները պահպանված են։Haystar -ի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հայտարարությունների կամ՝ որև է նյութի համար,որը տեղադվել է ոչ կայքի խմբագրության կողմից։Կայքի նյութերը արտատպելիս ակտիվ հղումը haystar -ին պարտադիր է։Որև է կայքից այս կայք նյութ փոխանցելիս,խնդրում ենք չմոռանալ ավելացնել նաև՝ այդ կայքի հասցեն։