Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: «Մեր բյուջեի հաշվին պահվում է գրեթե 3 միլիոն մարդ (սիրիացի փախստականները)։ Իսկ Եվրոպայի խոստումներից դեռ ոչինչ չկա: Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան նույնպես հավատարիմ չի մնա համաձայնագրին: Երկրները, որոնք մեզանից առաջ են տնտեսական պլանում, չեն ցուցաբերել նման մարդկային վերաբերմունք»,- ասել է նա։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրի 6 միլիարդ եվրո՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար։ |
|
ԼՂՀ ՊԲ հայտարարությունը՝ հակառակորդի կողմից հայկական բնակավայրը հրետակոծելու ու թշնամու սպառնալիքների մասին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք |
Աշխարհ Խաղաղությունը կարելի է վերականգնել փոխզիջման միջոցով. Նարիշկին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, մեկնաբանելով ԼՂՀ սահմանին իրավիճակի կտրուկ սրումը, հայտարարել է, որ խաղաղությունը կարելի է վերականգնել երկխոսության և փոխզիջման միջոցով: Նա հավելել է, որ դա պետք է պահանջել երկու կողմերից: |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հաստատված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է. Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: |
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: |
Կը դատապարտենք Արցախի խաղաղ բնակչութեան դէմ Ատրպէյճանի զինուած ուժերու կողմէ եւ տարիներու շղթայազերծուած շարունակական եւ անարգ յարձակումները, յատկապէս Ապրիլ 1-2 լուսցող գիշերը լայնածաւալ զինուորական գործողութիւնները Արցախի տարածքին ու մեր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնենք Արցախի եւ Հայաստանի պետական կառոյցներուն, Հայոց Բանակին, մեր ժողովուրդին եւ մեր բոլոր կարելիութիւնները կը դնենք անոնց տրամադրութեան տակ: |
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ ԿԱՄ ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱՑԵԼ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ , ՄԵՆՔ ԿՈԳՆԵՆՔ ՁԵԶ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ,ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՌԱՆՑ ՄՈԴԵՐԱՏՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ ԿԱՄ ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ HAYSTAR-ՈՒՄ ԵՎ ՄԵՆՔ ԱՅՆ ԿՏԱՐԱՑԵՆՔ ՌԴ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ: HAYSTAR.AM |