Գերմանիայի խորհրդարանի առաջ հայ երիտասարդները, երգով, պարով ու ծափողջյուններով ողջունեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Բունդեսթագի շենքի առջեւ ծածանվում են հայկական, հունական, ասորական եւ քրդական դրոշները:
«Մենք բոլորս հայ ենք »,- բացականչում են քրդերը:
Հայ երիտասարդները բացականչում են՝ եղբայրություն, արդարություն եւ հայրենասիրական երգեր երգում: |
Հայաստանում ոչինչ չի փոխվի քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարից խոսում է կոռուպցիոները, կաշառք բաժանելու և ընտրակեղծարարության դեմ խոսում են կաշառաք բաժանողը, վերցնողը և ընտրակեղծարարը, օրենքից խոսում են քրեական տարրերը։ Քանի դեռ գողականն ու պետականը խառնված են իրար, անթույլատրելի է խոսել պետակաշինության մասին։
Չկան ռոլ մոդելներ, չկա ձևավորված էլիտա թե քաղաքական և թե մշակութային, ովքեր կլինեին ուղենիշ հասարակության համար։
Կա այն ինչ կա՝ ռաբիզ, քծնանք, զնաչոկավորներ, վերադասի կողմից նկատվելու և խրախուսվելու համար սոցիալական ցանցերում իրենց պատռողներ և անսկզբունք մարդիկ, կաշառք վերցնող և անմիջապես հետո բողոքող հասարակություն, ով բողոքում է, բայց իրեն ամենինչ դուր է գալիս։ Հասարակություն, որը չի սիրում ոչինչ անել այլ սպասում է դա անեն ուրիշները և ինքը վայելի դրա հաղթական պտուղները։
Ի սպառ բացակայում գործող ամենինչին առաջարկվող իրական այլընտրանք և դրա համար ունենք այն ինչ ունենք և արժանի ենք դրան։ |
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է քաղաքի հյուսիսային մասում ներգաղթյալների համար նախատեսված ճամբար կառուցելու ծրագրերի մասին:
|
Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը:
|
Google որոնողական համակարգի Google Translate թարգմանչական հավելվածը թարմացվել է, ինչի շնորհիվ այժմ ավելի է հեշտացել օտար լեզվով շփումը նամակագրության ընթացքում։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Android օպերացիոն համակարգի հիմքով գործող սմարթֆոնների համար նախատեսված նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին վայրկենապես թարգմանել օտար լեզվով արտահայտությունը կամ նախադասությունը` առանց հաղորդագրային ծառայությունից` օրինակ` WhatsApp-ից կամ Facebook Messenger-ից դուրս գալու:
Նախկինում օգտատերերը ստիպված էին դուրս գալ հաղորդագրային հավելվածից, մտնել Google Translate ու փնտրել անհրաժեշտ թարգմանությունը, հետո նորից վերադառնալ հաղորդագրային հավելված: Իսկ այժմ բավական է միայն նշել թարգմանության կարիք ունեցող հատվածն ու սեղմել «թարգմանել» կոճակը: |
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերության մասնագետները ստեղծել են ռոբոտային արտակմախք, որը կարելի է կրել ինչպես, օրինակ, «Երկաթե մարդու» «հագուստը»:
Ինչպես նշում է theverge.com-ը, H-LEX անվանումը ստացած նորույթի հեղինակների համաձայն՝ ռոբոտային արտակմախքն իր կրողին հաղորդում է հավելյալ ուժեր` թույլ տալով բարձրացնել հարյուրավոր կգ քաշ ունեցող առարկաներ: Մասնագետների կարծիքով՝ նման արտակմախքները կիրառելի կարող են լինել գործարաններում կամ բանակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Hyndai-ն ռոբոտային արտակմախքների վրա աշխատող միակ ընկերությունը չէ: Panasonic, BMW, Audi ընկերությունները ևս զբաղվում են դրա ստեղծմամբ:
|
Գերմանական e-Volo ընկերությունը Volocopter անունը կրող սարք է ստեղծել, որը կարող է փոխարինել քաղաքային տրանսպորտային միջոցներին:
Ինչպես գրում է Tech insider-ը` թռչող սարքը օդային տաքսու օրինակ է, ու այն սովորական երևույթ կդառնա տարիներ հետո:
Նախատեսվում է, որ Volocopter-ի վերջնական տարբերակը ունակ կլինի 100 կմ/ժամ արագություն հավաքել:
|
Համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետում` Մարիանյան իջվածքում, գիտնականներն հատուկ սուզանավով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մեդուզայի նախկինում անհայտ մի տեսակ, որն արտաքուստ այլմոլորակայինի է նման: |
Կնոջ մերկ մարմինը միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել արվեստի ներկայացուցիչների համար: Բացառություն չի կազմում նաև փարիզաբնակ լուսանկարիչ Դանի Օլիվյեն, ով հատուկ պրոյեկտորների միջոցով մերկ կանանց «հագցնում» է գրաֆիկական պատկերներով: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ամբողջովին մերկ կանայք մտնում են մութ սենյակ-ստուդիան, որտեղ լուսանկարիչը նրանց մարմինների վրա պրոյեկտորներով բազմագույն ու բազմաձև նախշեր է գցում: Այդ ամենի արդյունքում մերկ գեղեցկուհիները նմանվում են արվեստի սյուռելաիստական գործերի: |
Samsung ընկերությունն առաջատար է դարձել ԱՄՆ սմարթֆոնների շուկայում՝ առաջ անցնելով Apple-ից: Այդ մասին իր հետազոտությունում հայտնել է Conterpoint Research-ը, գրում է gazeta.ru-ն:
Տվյալների համաձայն՝ մարտին Samsung-ը դարձել է ԱՄՆ-ում սմարթֆոնների ամենատարածված արտադրողը և զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի 28,8 տոկոսը, մինչդեռ Apple-ը՝ 23 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ ԱՄՆ շուկայում հաղթանակ գրանցել օգնել է Galaxy S7 սմարթֆոնի թողարկումը, որը ստացել է շատ ավելի դրական արձագանքներ, քան ընկերության նախորդ մոդելը:
Երրորդ տեղը զբաղեցնում է LG ընկերությունը՝ շուկայի 17,1 տոկոսի բաժնով, չորրորդ տեղը՝ չինական ZTE արտադրողը (6,6 տոկոս), հինգերորդ տեղը՝ Alcatel-ը (4,5 տոկոս): |