Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում: Հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում է նաև Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովը, ում հետ Ադրբեջանը Ռիոում մեդալ նվաճելու մեծ հույսեր էր կապում: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդաﬓերի խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, որին մասնակցելու 4 արտոնագիր էր նվաճել Ադրբեջանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: |
Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել: Այս մասին նախազգուշացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը՝ հանդես գալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին կողմ քվեարկած Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet թերթի կայքին:
Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն:
«Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»: |
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թիվն ավելի է աճում, ինչի հետևանքով էլ Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է նրանց անվտանգության միջոցները:
Ինչպես հաղորդում է Armenpress-ը, հղում կատարելով Deutsche Welle լրատվականին, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն այս առումով Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել: |
Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
ԱԳՆ կայքէջի փոխանցմամբ, Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: |
Ֆրանսիա – Ռումինիա հանդիպումը Փարիզի Ստատ դը Ֆրանս Ստադիոնում ավարտվեց 2-1 հաշվով։ Նշենք, որ առաջին խաղակեսն ընթացել է 0-0 հաշվով, անցել լարված պայքարում։ Երկրորդ խաղակեսում Ռումինիայի դարպասապահի սխալից հետո հաշիվը բացել է ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն (57-րդ րոպե)։ 8 րոպե անց 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Ռումինիայի ընտրանու խաղացող Ստանկուն։ 1-1 հաշվի պայմաններում Ռումինիայի թիմն անցել էր ամուր պաշտպանության, սակայն 89-րդ րոպեին ֆրանսիացիներից Դիմիտրի Պայետը առաջ է մղում իր թիմին՝ 2-1։ |
«Օդնոկլասնիկի» ռուսական սոցիալական ցանցը սեփական օնլայն շոուն է գործարկել, որը կոչվում է «ՕԿ-ը կապի մեջ»: Այս մասին հայտնել են սոցիալական ցանցի մամուլի ծառայությունից:
Ծառայության փոխանցմամբ՝ շոուն ընթանալու է ինտերակտիվ ձեւաչափով. Սոցցանցի օգտատերերը կարող են ինքնուրույն որոշել եթերում իրադարձությունների ընթացքը, հարցեր տալ եւ մրցույթներ հորինել:
Ծրագիրը վարելու է «Կամեդի կլաբ», «Բոլշայա ռազնիցա» եւ «Վեչերնի Ուրգանտ» հեռուստատեսային շոուների հաղորդավար Պավել Վինոգրադովը: Թոք շոուն կտեւի 60 րոպե: Բոլոր դրվագները հասանելի կլինեն «Օդնոկլասնիկի» կայքում:
Առաջին եթերը դուրս կգա հունիսի 9-ին: Ծրագրի մասնակիցները կլինեն ոչ միայն հայտնի արտիստներ եւ երգիչներ, այլ նաեւ տարբեր ոլորտների փորձագետներ:
Նախագծի զարգացման մարքեթինգի տնօրեն Արսեն Իսրապիլովը նշել է, որ վիդեոչաթերի ձեւաչափը ցույց է տվել, որ աստղերի հետ էքսկլյուզիվ հարցազրույցները հետաքրքր են հասարակությանը, եւ ժամանակն է դա հասցնել նոր մակարդակի, քանի որ ամենից լավ հանդիսատեսն արձագանքում է ինտերակտիվին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: |
Տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբության իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ։ Ցանցում հայտնվել է նոր ադրբեջանական հայալեզու կայք ֊ hayatsk.info։ ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ է։
Сайт hayatsk.info, который открылся сегодня, на армянском языке является азербайджанским» |
Snapchat-ն արագորեն դառնում է աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը: Ծրագիրն այժմ ամեն օր օգտագործում է 150 միլիոն մարդ, գրում է BBC-ն:
Ֆոտո և վիդեո հաղորդագրությունների ծրագիրը առաջ է անցել Twitter-ից և վերջինիս 140 միլիոն օրական ակտիվ օգտագործողների թվից:
Վերջին 6 ամսում Snapchat-ին ավելացել է 40 միլիոն օգտատեր:
Այնուամենայնիվ, Twitter-ը պահպանում է իր առաջատար դիրքերը ամսական օգտատերերի թվով: Այն ունի 310 միլիոն ամսական օգտատեր՝ համեմատած Snapchat-ի 200 միլիոնի հետ:
Նոր տվյալները ներկայացրել է Bloomberg-ը, որը նշել է, որ թվերը տրամադրել են «գործի հետ ծանոթ մարդիկ»: |
«Վիետնամուհի» հողաթափերը շատ հարմար են և մենք նրանք կրում ենք գրեթե ամեն օր: Սակայն այն, որ այդ կոշիկները հարմարավետ են, դեռ չի նշամակում, որ վտանգավոր չէն: Ինչպես նշում է takprosto.cc-ը, ամառային ոչ շատ թանկ նման տեսակի կոշիկնեը շատ վտանգավոր են, սակայն այդ մասին շատ քչերը գիտեն: Վնասակար կոշիկ 1. Ծնկների ու գոտկատեղի ցավեր Եթե օրական 1 ժամից ավել կրել այդ հողաթափերը, կարող է առաջանալ մեջքի ու ոտքի հոդացավեր: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նման կոշիկներում բացակայում է հետնամասը, որը պետք է պահի ոտնաթաթի դիրքը: |
Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոցւցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումից հետո առաջին հայտարարություններն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին տեղեկացնում է cnnturk.com-ը։ Կանցլեր Մերկելը խոսել է թուրք-գերմանական հարաբերությունների մասին՝ ասելով. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բազմակողմանի են և ամուր։ Գերմանիային և Թուրքիային միմյանց կապող բազմաթիվ բաներ կան։ Տեղեկացնենք, որ Գերմանիայի կանցլեր Մերկելը չէր մասնակցել վերը հիշատակված նիստին։ |